Գլխավոր » Regions

C-400-ի գնումը կարող է լրջորեն անդրադարռնալ Թուրքիա-ՆԱՏՕ ռազմական համագործակցության վրա. ԱՄՆ ռազմաօդային ուժերի փոխնախարար

Նոյեմբեր 18, 2017թ. 15:54

Եթե Թուրքիան Ռուսաստանից գնի C-400 զենիթահրթիռային համակարգեր, ՆԱՏՕ-ի տեխնոլոգիաների հասանելիությունը նրա համար կսահմանափակվի, այս մասին հայտարարել է ԱՄՆ ռազմաօդային ուժերի փոխնախարար Հեյդի Գրանտը, գրում է թուրքական gazeteduvar.com.tr կայքը:

Ըստ ամերիկացի փոխնախարարի՝ Ռուսաստանի և Թուրքիայի միջև նման գործարքը կարող է լրջորեն անդրադարռնալ Թուրքիայի և ՆԱՏՕ-ի միջև ռազմական համագործակցության վրա:

Գրանտը նաև նշել է, որ C-400 համակարգերի գնումը կարող է խնդիրներ առաջացնել նաև ԱՄՆ-ի կողմից Թուրքիային F-35 կործանիչների մատակարարման հարցում, որոնք նախատեսված է իրականացնել 2018 թվականին:

Կայքը մանրամասնում է, որ մտավախություն ունեն, թե Թուրքիան կարող է C-400 համակարգերը միաժամանակ օգտագործել ամերիկյան F-35 կործանիչների հետ, ինչն էլ թույլ կտա ռուսական կողմին տեղեկություններ կորզել ամերիկյան կործանիչների մասին:

Օրեր առաջ էլ լրագրողների հետ հանդիպմանը ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի ղեկավար, չեխ գեներալ Պյոտր Պավելը հայտարարել էր, որ ՆԱՏՕ-ն դեմ է, որ Անկարան Մոսկվայից С-400 զենիթահրթիռային համակարգեր ձեռք բերի հիմնականում անվտանգության նկատառումներով, այլ ոչ Ռուսաստանի և Արևմուտքի ռազմական տեխնիկայի տեխնիկական անհամատեղելիության պատճառով:

Իր հերթին ԱՄՆ Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մեթիսը հայտարարել էր, որ Թուրքիայի կողմից ռուսական С-400 զենիթահրթիռային համակարգերի գնումն այդ երկրի ինքնուրույն որոշումն է, սակայն Թուրքիան այն ՆԱՏՕ-ի այլ զինատեսակների հետ համատեղ կերպով կիրառել չի կարողանա

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Regions բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն