- ԱրմԱր Լուրեր | Armenia News | Հայաստան և Արցախ - http://armarlur.com -

Կոռուպցիոն դրսևորումների առկայության դեպքում հայտնելazdarar@moh.am էլ-հասցեով.Առողջապահության նախարար

ՀՀ առողջապահության նորանշանակ նախարար Արսեն Թորոսյանը հորդորում է ոլորտում կոռուպցիոն դրսևորումների առկայության դեպքում հայտնելazdarar@moh.am էլ-հասցեով: Այս մասին նախարարը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում:

<<Խնդրում եմ բոլոր այն ֆիզիկական և իրավաբանական անձանց, ովքեր առնչվել են կամ այսուհետ կառնչվեն կոռուպցիոն որևէ դրսևորման հետ առողջապահության նախարարության կամ դրա ենթակայության տակ գտնվող կառույցների կողմից կատարվող գնումների, մրցույթների, լիցենզավորման և տեսչական գործընթացների ժամանակ, հայտնել ինձ դրա մասին azdarar@moh.am էլ-հասցեով։

Իմ նպատակը ԱՆ թափանցիկ և անխափան աշխատանքի ապահովումն է և դրա նկատմամբ հասարակության վստահության վերականգնումը:

Դիմումները անձամբ ուսումնասիրելուց հետո, կփոխանցեմ իրավապահ մարմիններին>>։