Գլխավոր » NKR, Ադրբեջան, Զինված ուժեր, Լրահոս, Ով է թուրքը, Տարածաշրջան

Վիտալի Բալասանյանը չի բացառել լայնամասշտաբ պատերազմը. aysor.am

Փետրվար 26, 2017թ. 23:57
Վիտալի Բալասանյան 1

Գիշերը շփման գծի հարավարևելյան և արևելյան ուղղություններով Ադրբեջանի կողմի ձեռնարկած հարձակման ժամանակ ադրբեջանական կողմը տվել է առնվազն հինգ զոհ, Aysor.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը։

«Շփման գծին են մոտեցել հինգ տանկ, չորս БМП և հատուկ միջոցներ», – մանրամասնեց Վիտալի Բալասանյանը։

Նրա խոսքով՝ այս պահին իրավիճակը հանգիստ է, կրակոցներ չկան։

Արցախի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը չբացառեց լայնամասշտաբ պատերազմը և ընդգծեց արցախյան կողմի՝ խաղաղ բանակցությունների միջոցով խնդիրը կարգավորելու պատրաստակամության մասին։

«Ես համոզված եմ, որ Ադրբեջանի վարած արտաքին քաղաքականությունն ու հայտարարությունները դրան են տանում։ Ադրբեջանը խաղաղ կարգավորման չի գնում», – ընդգծեց Վ. Բալասանյանը։

Վիտալի Բալասանյանը նշեց՝ «կգա մի օր, երբ Արցախը պետք է նստի բանակցությունների սեղանի շուրջ»։

Արցախի հերոսը շեշտեց՝ Ադրբեջանի գործողությունները ոչ մի արդյունքի չեն բերի։ «Մենք կարող ենք հակահարված տալ», – հավելեց Վիտալի Բալասանյանը։

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել NKR, Ադրբեջան, Զինված ուժեր, Լրահոս, Ով է թուրքը, Տարածաշրջան բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն