Նոյեմբեր 6, 2009թ. 19:00

Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դվութօղլուն պաշտոնական այցով Փարիզում է: Նա հանդիպել է իր ֆրանսիացի գործընկերոջ` Բեռնար Քուշների հետ և քննարկել երկկողմանի հարաբերությունների զարգացումը, Թուրքիայի` Եվրամիության անդամակցության հարցը և տարածաշրջանի խնդիրները: Քուշները կրկին բարձր է գնահատել հայ-թուրքական հարաբերությունների բարելավման գործընթացը և պահանջել է արագացնել արձանագրությունների վավերացումը խորհրդարանում: Նա Դավութօղլուին խորհուրդ է տվել բաց չթողնել այս հնարավորությունը: Ինչ […]


Նոյեմբեր 6, 2009թ. 18:59

Հայկական թուրքալեզու «Ակոս» թերթը տեղեկացրել է, որ Թուրքիայի «Դեմոկրատական ժողովրդական» քրդական կուսակցության պատգամավոր Օզդալ Ուջերը երկրի մեջլիսում պահանջել է այլ ազգերի մշակութային կառույցները ևս պահպանել որպես «մշակութային հարստություն»։ Նա նշել է, որ հատկապես անհարգալից վերաբերմունք է դրսևորվում հայկական, ասորական և քաղդեական սրբավայրերի նկատմամբ, ինչի հետևանքով այսօր Վանի Բաշքալե գյուղում գտնվող Կարմիր եկեղեցին օգտագործվում է որպես […]


Նոյեմբեր 5, 2009թ. 19:01

Մեր երգարվեստում այսօր մեծ թիվ են կազմում այն երգիչները, ովքեր զբաղված են հիմնականում թուրքական երաժշտության քարոզով: Քարոզչությունը տարվում է տարբեր ճանապարհներով: Դրանցից մեկն էլ, պարզվում է, այն է, որ այսօր որոշ ռաբիս երգիչներ ֆինանսավորվում են Թուրքիայից և սերտ կապեր ունեն թուրքերի հետ: Այս մասին ArmAr-ին հայտնեց կոմպոզիտոր, կոմիտասագետ Արթուր Շահնազարյանը, սակայն նախընտրեց անուններ չթվել: «Այսօր […]


Նոյեմբեր 5, 2009թ. 19:00

Վերջին շրջանում հայկական հեռուստաեթերը լցվել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում բնակվող մեր հայրենակիցների կյանքն ու գործունեությունը լուսաբանող ամենատարբեր հաղորդումներով: Արդեն մի քանի ամիս է, ինչ ամեն օր հեռուստաէկրաններից մեր տուն են ներթափանցում հետխորհրդային շրջանում ԱՄՆ մեկնած այնպիսի անձինք, որոնք քիչ թե շատ հաջողությունների են հասել իրենց նոր «հայրենիքում»: Ընդ որում, դատելով վերոնշյալ հաղորդաշարերի տրամաբանությունից, ամենևին էլ […]


Նոյեմբեր 5, 2009թ. 17:14

«Պիտի գնանք` վաղ, թե ուշ», «Լավագույն տղերքը մենք ենք», «Գետաշեն»: Գուսան Հայկազունի այդ եւ այլ երգեր ռազմի դաշտում եւ առօրյա կյանքում հայորդիներից շատերի համար եղել եւ մնում են հայեցի դաստիարակության կարեւորագույն մասնիկ: Նիկոլ Գալանթերյանի անվան բեմարվեստի մանկավարժական համալսարանի պրոռեկտոր Արման Դանիելյանն ու գուսան Հայկազունին «Արցախ» ակումբում խոսել են ժողովրդական երգ ու երաժշտության թվացյալ պահպանողների եւ […]


Նոյեմբեր 4, 2009թ. 19:17

Հարցազրույց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ, ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի հետ -Ինչպիսի՞ն է ձեր կուսակցության դիրքորոշումը հայ-թուրքական արձանագրությունների, մասնավորապես՝ սահմանի բացման նկատմամբ։ – Այդ խնդրում «Բարգավաճ Հայաստանի» դիրքորոշումը հստակ է` 21-րդ դարում փակ սահմաններ լինել չեն կարող, և 21-րդ դարում իրեն քաղաքակիրթ համարող պետությունը չի կարող առաջնորդվել «մշտական թշնամի» բանաձևով։ Մեզ համար էականն այն է, որ […]


Նոյեմբեր 4, 2009թ. 19:11

Վաշինգթոնը Ադրբեջանին վերջնագիր է ներկայացրել` սպառնացել է ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը, եթե Ադրբեջանը շարունակի ռազմական սպառնալիք ներկայացնել ու ռազմական գործողություններ իրականացնել Լեռնային Ղարաբաղում: Ինչպես տեղեկացնում է  Panorama.am-ը, այս տեղեկությունը նախօրեին տարածել էր Ադրբեջանի ընդդիմադիր «Յենի Մուսավաթ» կուսակցությունը և որպես հիմնավորում նշել էր ԱՄՆ Պետքարտուղարի օգնականի տեղակալ Թինա Քեյդենաուի անունը: Ըստ ադրբեջանական աղբյուրի, «Վաշինգթոնը, ի դեմս […]


Նոյեմբեր 4, 2009թ. 19:05

«Արցախյան հիմնախնդրի վերաբերյալ ոչ բավարար տեղեկացվածությունը եւ Ադրբեջանի կողմից կրոնական համերաշխության գործոնի անտեղի ու անթույլատրելի շահարկումները հաճախ բերում են Իսլամական կոնֆերանս կազմակերպության կողմից ոչ ճիշտ որոշումների կայացման»,- այդ մասին հայտարարել է երկօրյա պետական այցով Քուվեյթում գտնվող Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Քուվեյթի Էմիր շեյխ Սաբահ ալ-Ահմադ ալ-Ջաբեր ալ-Սաբահի հետ հանդիպման ընթացքում: Սերժ Սարգսյանն ու Քուվեյթի Էմիրը […]


Նոյեմբեր 4, 2009թ. 19:01

Այսօր մեր երգարվեստը ողողված է օտարոտի ռիթմերով ու մեղեդիներով: Եվ ամենացավալին այն է, որ որոշ «երաժիշտներ» ուղղակի վերցնում են թուրքերեն երգը և, թարգմանելով այն, մատուցում իբրև հայկական: Երևույթը այնքան վտանգավոր է, որ խնդրին պետական մոտեցում է անհրաժեշտ, և, ինչու՞ չէ, ժամանակն է նաև մտածել գրաքննության մասին: Պարզելու համար, թե ՀՀ մշակույթի նախարարությունն ինչ քայլեր է […]


Նոյեմբեր 4, 2009թ. 18:51

Նոյեմբերի 4-ին ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում հյուրընկալվել էին դասակի նորընծա հրամանատարները, ովքեր ժամանակին անցել են զինվորական պարտադիր ծառայություն և ունեն քաղաքացիական բարձրագույն կրթություն: Իսկ այժմ նախկին պահեստազորայինները, ստանալով լեյտենանտի զինվորական նախնական կոչում, հինգ տարի ժամկետով անցնում են պայմանագրային զինծառայության’ համալրելով ԶՈՒ կրտսեր սպայական կազմի շարքերը: Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, հանձնելով սպայական վկայականները, շնորհավորեց նորընծա […]