- ԱրմԱր Լուրեր | Armenia News | Հայաստան և Արցախ - http://armarlur.com -

Բաքուն արգելափակել է armradio.am և razm.info կայքերը

Ադրբեջանում արգելափակվել է Հայաստանի հանրային ռադիոյի armradio.am, եւ razm.info կայքերը։ Դա հիմնականում պայմանավորված է նախօրեին շփման գծում ստեղծված լարված իրավիճակի մասին Հայաստանի հանրային ռադիոյի կայքում՝ հատկապես ադրբեջաներենով, տարածված տեղեկատվությամբ, որից հարևան երկրի քաղաքացիները ակտիվորեն օգտվում էին:

«Գործողությունն ինքնին անիմաստ է, որովհետեւ Ադրբեջանում մեր կայքից հնարավոր է օգտվել անոնիմայզերների, VPN- սերվիսների օգնությամբ։ Անգամ չեմ ուզում գրել, թե ինչու, ինչի համար եւ ինչ նպատակներով են ղեկավարվել։ Հիմարությունը չունի ազգություն եւ սահմաններ»,- ֆեյսբուքյան [1] էջում գրել է Հանրային ռադիոյի տնօրեն Մարկ Գրիգորյանը։

Իսկ Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան [2] իր էջում գրել է. «Գուցե սխալվում եմ, բայց Ադրբեջանից օգտատերերը հայտնում են, որ իրենց համար հասանելի չեն Razm.Info-ի ու Հայաստանի Հանրային ռադիոյի կայքերը։ Դե, Ռազմը պարզ է, թե ինչու են փակել, իսկ Հանրային ռադիոն, ենթադրում եմ, ադրբեջաներենով նորությունների բաժնի համար»։