Գլխավոր » Ադրբեջան, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Ով է թուրքը, Տարածաշրջան, Տեղեկատվական անվտանգություն

Բաքուն արգելափակել է armradio.am և razm.info կայքերը

Հուլիս 6, 2017թ. 14:02
armradio.am և razm.info կայքեր

Ադրբեջանում արգելափակվել է Հայաստանի հանրային ռադիոյի armradio.am, եւ razm.info կայքերը։ Դա հիմնականում պայմանավորված է նախօրեին շփման գծում ստեղծված լարված իրավիճակի մասին Հայաստանի հանրային ռադիոյի կայքում՝ հատկապես ադրբեջաներենով, տարածված տեղեկատվությամբ, որից հարևան երկրի քաղաքացիները ակտիվորեն օգտվում էին:

«Գործողությունն ինքնին անիմաստ է, որովհետեւ Ադրբեջանում մեր կայքից հնարավոր է օգտվել անոնիմայզերների, VPN- սերվիսների օգնությամբ։ Անգամ չեմ ուզում գրել, թե ինչու, ինչի համար եւ ինչ նպատակներով են ղեկավարվել։ Հիմարությունը չունի ազգություն եւ սահմաններ»,- ֆեյսբուքյան էջում գրել է Հանրային ռադիոյի տնօրեն Մարկ Գրիգորյանը։

Իսկ Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Գուցե սխալվում եմ, բայց Ադրբեջանից օգտատերերը հայտնում են, որ իրենց համար հասանելի չեն Razm.Info-ի ու Հայաստանի Հանրային ռադիոյի կայքերը։ Դե, Ռազմը պարզ է, թե ինչու են փակել, իսկ Հանրային ռադիոն, ենթադրում եմ, ադրբեջաներենով նորությունների բաժնի համար»։

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Ադրբեջան, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Ով է թուրքը, Տարածաշրջան, Տեղեկատվական անվտանգություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն