Գլխավոր » Տնտեսություն

Ադրբեջանական զինուժը գնդակոծել է միջպետական ավտոճանապարհը. aravot.am

Ապրիլ 25, 2017թ. 18:40

Տավուշի մարզի սահմանամերձ Բաղանիս գյուղի բնակիչները հայտնեցին,որ ապրիլի 25-ին ժամը 17.45-ից մինչ այժմ ադրբեջանական զինուժը Ղազախի շրջանի Ղուշչի-Այրում գյուղի հենակետերից կրակ է բացել միջպետական ավտոճանապարհի վրա: Ժամը 18. 20-ի դրությամբ գնդակոծությունը շարունակվում է: Վարորդները  միջպետական ճանապարհի սահմանամերձ, վտանգավոր  հատվածը անցնում են մեծ արագությամբ, որպեսզի ադրբեջանական գնդակների թիրախ չդառնան: Շատ մեքենաների վարորդներ անվտանգության նկատառումներով Ոսկեպար-Բաղանիս հատվածն անցնում են սահմանագոտին շրջանցող ավտոճանապարհով: Ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաեւ Բաղանիսի սահմանամերձ հողատարածքում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող բաղանիսցիներ Անուշ Ավագյանի եւ նրա որդի Մհեր Ավագյանի վրա: Բարեբախտաբար, նրանք չեն տուժել:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Տնտեսություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն