Գլխավոր » TOP, Լրահոս, Քաղաքականություն

Քարակերտում Կարեն Կարապետյանին սիրո խոստովանություն արեցին. aravot.am

Մարտ 8, 2017թ. 23:07
Կարեն Կարապետյան+

«Ես ձեզ սիրում եմ: Ինչո՞ւ միայն ես, ամբողջ ազգն է ձեզ սիրում»՝ Արմավիրի մարզի Քարակերտ համայնքում վարչապետ Կարեն Կարապետյանին նման սիրո խոստովանությամբ դիմեց տեղի բնակիչներից մեկը: Նա որդի ունի՝ Կարեն Կարապետյան եւ թոռ՝ դարձյալ Կարեն Կարապետյան: Երկուսից էլ գոհ է:

Իսկ վարչապետ Կարեն Կարապետյանին ասում է՝ շատ ենք լսել, թե վաղը ինչ է լինելու, ինչ գեղեցիկ բաներ ենք ունենալու, բայց իրեն ներկան է հետաքրքրում: Վարչապետը նախ ողջույններ հղեց իր անվանակիցներին, շնորհակալություն հայտնեց իրեն սիրելու համար եւ ասաց, որ շատ հանդիպումներից ինքը տպավորություն է ստացել՝ «մեզ դնում են Ռոբին Հուդի տեղը: Երբեմն մարդիկ մտածում են, թե մենք գալու ենք ամեն ինչ անենք, դզենք, սարքենք, իսկ իրենք քամակները աթոռից չեն պոկելու: Էդպես չի լինելու»:
aravot.am

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել TOP, Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն