Գլխավոր » TOP, Լրահոս

Ո՞վ է հողեր հաձնելու դավադրության հեղինակը

Մայիս 22, 2019թ. 22:33
Hayk Babuxanyan

Հասկանալի է, որ  Նիկոլը հենց այնպես չասեց հողեր հանձնելու «դավադիր մտադրությունների» մասին: Արցախի շուրջ  վիճակը գնալով լարվում է եւ ադրբեջանցիները ամենուրեք հայտարարում են, որ իրենց «համբերությունը սպառվել է» եւ Նիկոլից պահանջում են հանձնել տարածքներ, սպառնալով պատերազմով: Տարածքներ հանձնել պահանջում են նաեւ ամերիկացիները ու եվրոպացիները: Մոտակա ժամանակներս սպասվում են մի շարք փաստաթղթեր ու բանաձեւեր եվրոպական կառույցներից, այդպիսի պահանջներով: Եվ հենց այդ պատճառով է, որ Նիկոլը  սկսեց խոսել «հողեր հանձնելու դավադիր մտադրությունների մասին»: Սակայն ակնհայտ է, որ հողեր հանձնելու-չհանձնելու հարցը կախված է ոչ թե ինչ-որ  անանուն դավադիրներից,  այլ հենց Նիկոլից: Առանց Նիկոլի ոչ ոք չի կարող հանձնել անգամ մի թիզ հող: Եվ հավանաբար հենց նա է պատրաստվում հող հաձնելու գործընթացին, նախապես փորձելով գցել պատասխանատվությունը իր վրայից ինչ-որ դավադիրների վրա:

Ինչ վերաբերվում է դավադրությանը, որի արդյունքում ըստ Նիկոլի պետք է հաձնվեն հողեր, ապա այդ դավադրությունը, առաջին հերթին, գալիս է հենց Նիկոլից: Նրա գործողությունների արդյունքում`

ա. Հայաստանը կորցրեց ՀԱՊԿ քարտուղարի պաշտոնը, ինչպես նաեւ վստահությունը ՀԱՊԿ անդամ երկրների կողմից:

բ. Պառակտվեց  հայ հասարակությունը` բաժանվելով «սեւերի եւ սպիտակների»:

գ. Լարվեցին հարաբերությունները, այսպես կոչված, հայաստանցիների ու արցախցիների միջեւ:

դ. Լարվեցին հարաբերությունները Արցախի ներսում, որտեղ Նիկոլը խոստացավ կազմակերպել խառնակչություն Արցախի օրինական ընտրված իշխանությունների դեմ:

ե. Կատարվեցին գործողություններ եւ սպառնալիքներ հնչեցին Արցախի գեներալների հասցեին:

զ. Հետապնդումների ենթարկվեցին Արցախյան պատերազմի հերոսները:

է. Թշնամի երկրի նախագահը  ներկայացվեց որպես բարեկիրթ եւ լայնախոհ:

ը. Հանրային  հեռուստատեսությունը  թշնամի երկիրը ներկայացրեց  դրական  իմիջով:

թ. Թուլացվեց Երկրապահ կամավորական միությունը:

ժ. Արցախյան հաղթանակը ստորադասվեց «թավշյա հեղափոխության» հաղթանակին:

ի. Հարձակումների ենթրակվեց Հայ Առաքելական եկեղեցին, որն ունի կարեւորագույն դերակատարում պատերազմի ընթացքում ազգի ոգին բարձրացնելու ուղղությամբ:

լ. Թուլացվեց երկրի տնտեսական ներուժը:

խ. Անփորձ եւ անգրագետ Ազգային ժողովի առումով կործանվեց պառլամենտական դիվանագիտությունը:

ծ. Աննա Հակոբյանի կողմից Արցախյան պատերազմի հերոսների մարտիրոսությունը հայտարարվեց անիմաստ:

կ. Աննա Հակոբյանի կողմից առաջարկվեց փամփուշտներից  ձուլել ապարանջաններ:

հ. Աննա Հակոբյանի կողմից ստեղծվեց կանանց խաղաղության շարժում:

ձ. Հայ ժողովուրդը բաժանվեց հազարավոր  իրար դեմ մարտնչվող ու իրար մինչեւ վերջ ատող խմբավորումների:

Այդ ամենը  հանդիսանում է հենց այդ դավադրությունը , որն ուղղված է հողերը հանձնելուն եւ այդ դավադրության հեղինակը Նիկոլ Փշինյանն է:

Հայկ Բաբուխանյան

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել TOP, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն