- ԱրմԱր Լուրեր | Armenia News | Հայաստան և Արցախ - http://armarlur.com -

«Եվ մի անարգ անձ պիտի բարձրանա…»

Պատմական գիտությունների թեկնածու, քաղաքագետ-միջազգայնագետ, «Քրիստոնեական արժեհամակարգի եւ ավանդական ընտանիքի պաշտպանության նախաձեռնության» համահիմնադիր ԿԱՐԻՆԵ ԵՍԱՅԱՆԸ  ֆեյսբուքյան իր էջում  հետևյալ գրառումն է կատարել` հորդորելով այն ուշադիր կարդալ և խորհել.

«…«…Եվ մի անարգ անձ պիտի բարձրանա, որին արքայական պատիվ չեն տալու, բայց նա հանդարտությամբ գալու ու թագավորությունը շողոքորթություններով գրավելու է: Եվ նրա հետ կնքված դաշնակցությունից հետո՝ նա նենգաբար պիտի վարվի, քանի որ պիտի ելնի և զորանա մի փոքրիկ ազգով: Ապա գավառի խաղաղ ու արգասավոր կողմերը պիտի մտնի ու պիտի անի այն, ինչ չէին արել նրա հայրերը, ո՛չ էլ նրա հայրերի հայրերը. թալան ու ավար և հարստություն պիտի բաշխի նրանց ու խորամանկ ծրագրեր կազմի…:

Նա մեծ ուժեր է տրամադրելու, որոնք բռնությամբ պղծելու են սրբարանը, …ուխտի դեմ ամբարշտություն անողներին շողոքորթությամբ են ապականելու. սակայն իրենց Աստծուն ճանաչող ժողովուրդը պիտի զորանա ու դիմադրի: Եվ ժողովրդի իմաստունները շատերին պիտի սովորեցնեն, բայց շատ օրեր պիտի ընկնեն… Արդ, ընկնելիս օգնություն պիտի ստանան՝ մի փոքր օգնություն, բայց շատերը շողոքորթություններով նրանց պիտի հարեն: Ճանաչողություն ունեցողներից ոմանք պիտի ընկնեն, որպեսզի նրանց կրակով փորձի ու սպիտակեցնի…:

Թագավորը պիտի անի այն, ինչ որ կամենում է, և իրեն բարձրացնելու ու մեծացնելու է ամեն աստվածությունից վեր, և աստվածների Աստծո դեմ ահռելի բաներ է ասելու, և հաջողություն է գտնելու՝ մինչև բարկության լրումը, որովհետև ինչ սահմանված է պիտի կատարվի: Նա արհամարհելու է իր հայրերի Աստծուն, կանանց ցանկությունը, և ոչ մի աստծո նկատմամբ հարգանք չի ունենալու, որովհետև իրեն բոլորից վեր է համարելու: Սակայն ՆՐԱ փոխարեն ամրությունների աստծուն պատվելու է ոսկով ու արծաթով, թանկարժեք քարերով ու ցանկալի բաներով:

Օտար աստծուն այսպես պիտի անի շատ ամրություններում, ում պիտի ընդունի՝ նրան մեծ փառքի արժանեցնելով ու շատերի վրա տիրել տալով, և երկիրը շահի համար պիտի բաժանի: …Շատերը պիտի մաքրվեն ու սպիտակեն, կրակով փորձվեն, իսկ ամբարիշտները պիտի ամբարշտանան, և ոչ մի ամբարիշտ չպիտի հասկանա, բայց իմաստունները պիտի հասկանան:

…Որի գալը սատանայի ներգործությանբ, ամենայն զորությամբ, սուտ նշաններով և հրաշքներով է, կորստյան մատնվածների վրա անիրավության բոլոր խաբեություններով, քանի որ նրանք ճշմարտության սերը չընդունեցին, որպեսզի ապրեին, … ովքեր չհավատացին ճշմարտությանը, այլ անօրենությունից հաճույք ստացան:…Որովհետև սուտ քրիստոսներ և սուտ մարգարեներ պիտի ելնեն և մեծ հրաշքներ ու նշաններ պիտի ցույց տան, որ եթե հնարավոր լիներ, նույնիսկ ընտրյալներին մոլորեցնեն:
Ահա ԵՍ ձեզ նախապես ասացի:

….Վերջին ժամանակն է, ու ինչպես լսեցիք, գալու է Նեռը, և արդեն շատ նեռեր են եկել, դրանից էլ իմանում ենք, որ վերջին ժամանակն է»:

   «Ոմանք մտածեցին մերօրյա իրադարձությունների յուրօրինակ շարադրա՞նքն է… Սա Նեռի գալստյան սուրբգրային մարգարեությունն է… ((Դանիելի մարգարեություն, Ավետարան ըստ Մատթեոսի, 2 Թեսաղոնիկեցիներին, 1 Հովհաննես),- գրում է Կարինե Եսայանը:

https://www.facebook.com/karine.yesayan