Գլխավոր » TOP

Հակաեկեղեցական պայքար ծավալողի քույրը պատգամավորի թեկնածու է

Դեկտեմբեր 9, 2018թ. 00:28
Լեվոն Շիրինյան

«Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության ղեկավար, պատգամավորի թեկնածու ԼԵՎՈՆ ՇԻՐԻՆՅԱՆԸ, թեպետ ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող 11 քաղաքական ուժերի առաջին համարների բանավեճի ընթացքում ներկայացավ որպես քրիստոնեական արժեհամակարգի եւ ավանդական ընտանիքի պաշտպանության գործունեություն իրականացրած կուսակցության ղեկավար, սակայն պարզվում է՝ իրականությունը բոլորովին այլ  է:

Ամենայն Հայոց կաթողիկոսի և եկեղեցու  դեմ սկսված արշավում գլխավոր դերակատարներից Սուրբ Գայանե վանքի վանահայր Կորյուն աբեղա Առաքելյանի հարազատ քույրը` Ռուզաննա Առաքելյանը , ընդգրկված է Լեւոն Շիրինյանի կուսակցության ընտրացուցակում:

Վերջինս ռեյտինգայինով առաջադրվել է Երևանի Մալաթիա Սեբաստիա և Շենգավիթ վարչական շրջաններն ընդգրվող թիվ 3 ընտրատարածքում:

Ի դեպ , Ռուզաննա Առաքելյանն աշխատել է   Մայր Աթոռի քրիստոնեական դաստիարակության կենտրոնում: Կաթողիկոսի դեմ ակցիաներից հետո վերջինիս հեռացրել են աշխատանքից:

 

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել TOP բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն