- ԱրմԱր Լուրեր | Armenia News | Հայաստան և Արցախ - http://armarlur.com -

Ես իմ ու քո զավակների պաշտպանն եմ , իսկ դու՞. Գևորգ Գևորգյան

 

Հասարակական, ռազմական գործիչ, Արցախյան ազատամարտի մասնակից,  պատգամավորության թեկնածու անկուսակցական Գևորգ Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում այսպիսի գրառում է կատարել.

<<Իմ սիրելի և հարգելի ժողովուրդ, ես լինելով ռազմական ոլորտի մարդ երբեք չեմ հետաքրքրվել քաղաքականությամբ, բայց ցավո´ք, երկիրը հայտնվել է մի իրավիճակում, որ չեմ կարող անտարբեր մնալ:   Իշխանությունների թե´ ներքաղաքական թե´ արտաքին քաղաքական մանևրների մեջ լրջագույն վտանգներ եմ տեսնում, որոնց շարունակականության դեպքում` մեր անվտանգությունն է խաթարվելու: Ամեն ինչ անելու եմ , որ այդ սխալների պատճառով երկիրը պատերազմի առաջ չկանգնի>:

Հիշեցնենք, որ Գևորգ Գևորգյանը պատգամավորի իր  թեկնածությունն առաջադրել է թիվ 4-րդ ընտրատարածքում, 1-ին քվեաթերթիկի 4-րդ համարն է: