Գլխավոր » TOP, Լրահոս, Հասարակություն

Փաշինյանն առ այսօր բառ անգամ չի ասել, որ դեմ է այլասերվածների «իրավունքներին», իսկ թե ովքեր են նրա շրջապատում, արդեն ամեն ինչ ասում է

Դեկտեմբեր 3, 2018թ. 23:46
01-800x445

«Թավշյա հեղափոխության» առաջնորդ, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հավաստումները, որ ինքն ավանդական ընտանիք ունի, ավանդական ընտանիքի կողմնակից է, կարծում ենք, գոնե այսուհետ այլևս չեն կարող մոլորեցնել մեր հանրությանը:

Անձամբ ես հավատում եմ, որ Փաշինյանի ընտանիքն իսկապես ավանդական է, սակայն պակաս կարևոր չէ նաև Նիկոլ Փաշինյանի ու նրա տիկնոջ վերաբերմունքն այլասերվածների ու նրանց «իրավունքների», մասնավորապես՝ միասեռականների ու մյուս այլասերվածների կողմից այլասերվածության քարոզչության, երեխա որդեգրելու, իրենց պիղծ ամուսնությունները քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններում (ԶԱԳՍ) գրանցելու, դաստիարակչական հաստատություններում մեր երեխաների դաստիարակությամբ զբաղվելու «իրավունքների», դրանց օրենսդրական պահանջի ամրագրման նկատմամբ:

Ընդգծենք, որ առ այսօր թե՛ Նիկոլ Փաշինյանը, թե՛ նրա քաղաքական թիմը, չնայած հրապարակայնորեն բարձրացված խնդրին, դրա հասարակական քննարկմանն ու հասարակական պահանջին, կարծես այդ ամենին անտեղյակ ձևանալով, բառ անգամ չեն ասել, որ դեմ են այլասերվածների հիշյալ «իրավունքներին», դրանց օրենսդրական ամրագրմանը: Սա նշանակում է, որ ՀՀ վարչապետի պաշտոնակատարը, ինչպես նաև նրա քաղաքական թիմը չե՛ն տվել որևէ երաշխիք, որ առաջիկայում, մասնավորապես՝ Ազգային ժողովի ընտրություններում հաջողության հասնելուց հետո, խորհրդարանում կմերժեն այլասերվածների վերոնշյալ «իրավունքների» ամրագրման ոմանց օրենսդրական նախաձեռնությունը, ինչը միանգամայն սպասելի է: Ճիշտ հակառակը՝ տվել են բոլոր հիմքերը՝ եզրակացնելու, որ հիշյալ օրենսդրական նախաձեռնության պարագայում այն չեն մերժի: Փաստե՞ր… Խնդրե՛մ…

Փաստ 1-ին. 2017թ. փետրվարի 25-ին 60-ից ավելի հասարակական կազմակերպություններ ընդգրկող «Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնությունը նույն թվականի ապրիլի 2-ին կայանալիք Ազգային ժողովի ընտրություններին ընդառաջ առաջ 64 հարցից բաղկացած հարցաշար էր մշակել և ուղարկել խորհրդարանական ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրած քաղաքական ուժերին, նրանց թվում նաև՝ ԵԼՔ դաշինքին, որի անդամներից մեկն էլ, «Լուսավոր Հայաստան» և «Հանրապետություն» կուսակցությունների հետ միասին, Նիկոլ Փաշինյանի հարազատ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն է (Նիկոլ Փաշինյանը նշված կուսակցության ղեկավար մարմնի՝ վարչության անդամ է, իսկ վարչության նախագահը Սասուն Միքայելյանն է):

Հարցաշարի 20-րդ հարցին՝ «արդյոք նույնասեռականները պետք է ունենա՞ն նույն իրավունքներն ու ազատությունները, ինչպես մյուս քաղաքացիները», ԵԼՔ դաշինքը պատասխանել է՝ այո, պետք է ունենան նույն իրավունքները (այսինքն նաև՝ երեխա որդեգրելու, իրենց պիղծ ամուսնությունները քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններում (ԶԱԳՍ) գրանցելու, դաստիարակչական հաստատություններում մեր երեխաների դաստիարակությամբ զբաղվելու, քարոզչության և այլն): Սա անժխտելի, անհերքելի փաստ է, սյս մասին 2017թ. մարտին ներկայացնելով վերոնշնյալ հարցման արդյունքները, հրապարակայնորեն տեղեկացրել է հետագայում «Թավշյա հեղափոխության» առաջամարտիկներից մեկը՝ Գյումրիի «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը:

Փաստ 2-րդ. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հոգաբարձուների խորհրդի անդամներ են նաև համասեռամոլների և ուրիշ այլասերվածների «իրավունքների» ջերմեռանդ պաշտպաններ, «Կանանց աջակցման կենտրոն» ՀԿ-ի հիմնադիր և տնօրեն Մարո Մաթոսյանը և 2009թ. հունիսին «Եկեք խոսենք սեքսի մասին» պոռնոգրաֆիան հրատարակած, ՀՀ ոստիկանության հանցավոր անգործության ու քաղաքական կոռուպցիայի արդյունքում անպատիժ մնացած, 2011թ. Երևանում «Հեշտոցի մենախոսությունները» թատերական ներկայացումը բեմադրած «Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ-ի հիմնադիր, համանախագահ, իր հիմադրած ու ղեկավարած կազմակերպության հետ միասին Հայաստանում այլասերվածության քարոզչությամբ զբաղված Կանադայի քաղաքացի Լարա Ահարոնյանը: Ի դեպ, Մարո Մաթոսյանի վերաբերյալ հենց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պաշտոնական կայքում գրված է. «Նա Հայաստանում քաղաքացիական հասարակության պաշտպանության ակտիվիստ է, ով աշխատում է… կանանց և ԼԳԲՏ իրավունքների պաշտպանման համար…»: Անտեղյակ ընթերցողների համար հավելենք, որ ԼԳԲՏ-ն այլասերվածների տեսակներից չորսի (լեսբուհիներ, գեյեր /արվամոլներ/, բիսեքսուալներ, տրանսվիստիտներ) հապավումն է: Ստացվում է, որ նաև Լարա Ահարոնյանն ու Մարո Մաթոսյանն են «հեղափոխականների» «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համար ֆինանսական կամ (և) այլ միջոցներ հայթայթողները, հակառակ պարագայում ո՞րն է հոգաբարձուների խորհրդի իմաստը…

Փաստ 3-րդ. Ավելին. դժվար է մեր հասարակության գերակշիռ մեծամասնության (առնվազն 98 տոկոսի) հիշյալ ցանկությունների, պահանջների (այլասերվածներին օրենսդրորեն զրկել վերոնշյալ «իրավունքներից») կատարումն ակնկալել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանից, քանի որ նա դեռ վարչապետի պաշտոնում իր տեղակալ է նշանակել այլասերվածների իրավունքների մեկ այլ պաշտպանի՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար կազմում գտնվող (ՔՊ-ի վարչության անդամ) Տիգրան Ավինյանին: Վերջինը վարչապետի տեղակալի պաշտոնը ստանձնելուց որոշ ժամանակ առաջ, մի քննարկման շրջանակում անդրադառնալով այլասերվածների խնդրին, ասել է, որ պետք է աշխատանքներ տանել, որպեսզի քայլ-քայլ գանք մի իրավիճակի, երբ «Հայաստանի Հանրապետությունում յուրաքանչյուր քաղաքացի պաշտպանված կլինի օրենքով, Սահմանադրությամբ, և կունենա հնարավորություն, այսինքն՝ բոլորը կունենան հավասար հնարավորություններ, բոլոր խմբերը…»:

Ընդգծենք, որ Ավինյանի այս խոսքը պետք է նկատի ունենալ համատեքստում, քննարկման բուն թեմայի շրջանակում: Բոլոր խմբերը՝ նշանակում է նաև՝ ԼԳԲՏ-ները։ Ձեզ հայտնի ու գուցե նաև անհայտ բոլոր այլասերվածները, ըստ Ավինյանի, պետք է ունենան հավասար հնարավորություններ, այսինքն նաև՝ քարոզչության, երեխա որդեգրելու իրավունքներ և այլն: Սա խայտառակություն է, ավելին՝ զարհուրելի…

Փաստ 4-րդ. ինչպես արդեն հայտնի է, արտերկրի և Հայաստանի այլասերվածների կողմից նախատեսված էր նոյեմբերի 15-18-ը Երևանում անցկացնել Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների ԼԳԲՏ «քրիստոնյաների» (իրականում, ըստ էության, սատանայապաշտների) միջազգային համաժողով (ֆորում), որը հասարակական մեծ բողոքից հետո նախաձեռնողների կողմից, նրանց հայտարարության համաձայն, չեղարկվեց։

Դեռ նոյեմբերի առաջին տասնօրյակում շրջանառվող տեղեկությունների համաձայն, ԼԳԲՏ-ները հիշյալ համաժողովի օրերին կամ դրանից հետո մտադիր էին Երևանում շքերթ կամ քայլերթ անել: Դրա փոխարեն, այլասերվածների իրավունքների պաշտպաններին կամ հենց այլասերվածներին հաջողվել է անակնկալ ակցիա կազմակերպել (կարծում ենք, անակնկալ՝ այլասերվածության քարոզչության դեմ պայքարողների, բայց ոչ իրավապահ մարմինների և ՀՀ կառավարության համար): Նրանք իրենց պիղծ համբույրներով ու պաստառներով Երևանի հասարակական վայրերում այլասերվածության բացահայտ ու հրապարակային քարոզչությամբ պղծել են հայոց մայրաքաղաքն ու նրա կենտրոնական՝ Հանրապետության հրապարակը: Ոստիկաններից ոչ ոք դա չի՞ տեսել, որպեսզի կանխեր, թույլ չտար… Դրանից հետո zham.am կայքը «ԼԳԲՏ ակտիվիստներն ակցիա են արել՝«Համարձակ քայլի՛ր, Նիկոլ», «Բարև,Երևան» կարգախոսներով» վերտառության ներքո գրեց.

«NOAH PRIDE միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը նոյեմբերի 16–ին և 17–ին Երևանում անցկացրել է հանրային ակցիաներ` նվիրված ԼԳԲՏ ֆորումին, որը նախատեսվում է անցկացնել Հայաստանի մայրաքաղաքում: Ակցիայի հիմնական նպատակն էր աջակցել Հայաստանում ԼԳԲՏ շարժման ակտիվիստներին և նոր վարչապետ Նիկոլ Փաշինյանի քաղաքականությանը, որը հռչակել է երկրում իրավապաշտպան շարժման զարգացումը։

Լեհաստանի, Բուլղարիայի և Ուկրաինայի ակտիվիստներն ակցիա են անցկացրել՝ «Համարձակ քայլի՛ր, Նիկոլ» և «Բարև, Երևան» կարգախոսներով: Ակտիվիստների խոսքով` Հայաստանում ԼԳԲՏ ներկայացուցիչները գտնվում են ծանր իրավիճակում։ Սակայն նրանք հուսով են, որ նոր քաղաքական ընթացքը, որն ուղղորդված է դեպի հասարակության արժեքները և գենդերային հատկանիշով ու սեռական կողմնորոշումով խտրականության ցանկացած տեսակը վերացնելը, կօգնի հաղթահարել հասարակության դիմադրությունը»։

Մեկ այլ հարց է, թե NOAH PRIDE-ն միջազգային իրավապաշտպան կազմակերպությո՞ւն է, թե հենց այլասերվածների կազմակերպություն, սակայն դա այս պահին այնքան էլ էական չէ: Կարևորն այն է, որ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունը դրանից առաջ բացասական կարծիք ներկայացնելով, դեմ արտահայտվեց մի խումբ պատգամավորների կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Երեխայի իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, որով, ըստ ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի, «առաջարկվում էր երեխաների ֆիզիկական, մտավոր և հոգևոր լիարժեք զարգացմանը սպառնացող տեղեկատվություն տարածելը կամ քարոզչությունն արգելել: Ընդ որում, ըստ նախագծի, այդպիսիք համարվում են ոչ բնական սեռական հարաբերությունները, այդ թվում՝ ինցեստը, պեդոֆիլիան, զոոֆիլիան, բռնաբարությունը և այլն»:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության (նախարար՝ Մանե Թանդիլյան) կողմից ներկայացված ՀՀ կառավարության անհիմն դիրքորոշման և արհեստական պատճառաբանության համաձայն, 18-րդ հոդվածի (որում առաջարկվում էր լրացումը) 1-ին մասի 4-րդ պարբերությունն արդեն իսկ պարունակում է երեխայի առողջության, մտավոր և ֆիզիկական զարգացման, դաստիարակության վրա բացասական ազդեցություն ունեցող տեղեկատվության և գրականության տարածման արգելք: Բա եթե այդպես է, այլասերվածության քարոզչություն (ներառյալ՝ անչափահասների շրջանում) հանդիսացող վերոնշյալ ակցիան ինչո՞ւ չի արգելվել… Նշելով, որ կառավարության դիրքորոշումը, մեղմ ասած, հիմնավորված չէ, ՀՀ փաստաբանների պալատի նախագահը մասնավորապես գրել է.

«Նախագծով առաջարկված խնդիրն այսօրվա գործող օրենքը չի լուծում և չի լուծել: Նախարարությունը չի վկայակոչել գեթ մեկ դեպք, որով «Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքի գործող 18-րդ հոդվածը երեխաների ֆիզիկական, մտավոր և հոգևոր լիարժեք զարգացմանը ՍՊԱՌՆԱՑՈՂ տեղեկատվություն տարածելը կամ քարոզչությունը կանխարգելել է:

Զարմանալի էր նախագծի թերությունները շտկելու առաջարկների փոխարեն նախագծի վերաբերյալ կառավարության ներկայացրած կտրուկ ԴԵՄ դիրքորոշումը»:

Փաստ 5-րդ սոցիալական ցանցերում օրերս լայնորեն տարածվել, նաև որոշ ԶԼՄ-ների կողմից հրապարակվել է «Իմ քայլը» դաշինքի ցուցակով, ինչպես նաև ռեյտինգային ընտրակարգով պատգամավորի թեկնածու առաջադրված Ալեն Սիմոնյանի՝ 2017թ․ հուլիսի 17-ի գրառումը: Գրառումը, որը նա կատարել իր ֆեյսբուքյան էջում, և որը հանրային մեծ քննադատության արժանանալուց հետո ջնջել կամ փակել է, նրա պաշտոնական էջում (տե՛ս անվան դիմաց Ֆեյսբուքի կողմից էջը հաստատող նշանը), Ալեն Սիմոնյանը վերնագրել է՝ «Բաներ, որոնց փոփոխությունը Հայաստանում ժամանակի խնդիր է»: Իսկ այդ «բաները», ըստ նրա, ի թիվս այլոց, հետևյալներն են՝

«1. Մարիհուաննայի օրինականացում

2. Մարմնավաճառության օրինականացում

3 Պոռնկագրական նյութերի պատրաստում և տարածման օրինականացում

4.ԼԳԲՏ անձանց ամուսնության օրինականացում»։

Ինչպես ասում են, մեկնաբանություններն ավելորդ է։

Փաստ 6-րդ. վերջերս համացանցում հայտնվեց ՀՀ ԿԳ նախարարի պաշտոնակատար, այսօր նաև «Իմ քայլը» դաշինքի ցուցակով պատգամավորի թեկնածու Արայիկ Հարությունյանի և իր սեռական փոքրամասնության պատկանելու հանգամանքը չթաքցնող, նույնիսկ այլասերվածության քարոզչությամբ ակտիվորեն հանդես եկող մեկի՝ նախարարությունում տեղի ունեցած հանդիպումը պատկերող մի լուսանկար: Այդ հանդիպման վերաբերյալ հիշյալ նախարարությունից որևէ պատասխան կամ պարզաբանում չի տրվել, փոխարենը՝ վերոնշյալ այլասերվածն իր ֆեյսբուքյան էջում հանդես է եկել հայտարարությամբ, որով իր մեծ գոհունակությունն է հայտնել հիշյալ հանդիպումից և ասել, թե սպասենք, տեսնենք հետոն ինչ կլինի: Կարծում ենք, հասկանալի է, որ այդ «հետոն» նշանակում է Ազգային ժողովի ընտրություններից հետո…

 Փաստ 7-րդ. Այս կապակցությամբ «Սթափվեք, հեղափոխական գժուկներ» վերտառության ներքո henaran.am կայքը գրել է.

«Մինչ հասարակությունը մարսում է վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի՝ ԼԳԲՏ-ների մասին համ նալին, համ մեխին խփող ենթատեքստային հայտարարությունը՝ «… տանկերը հանում-տրորո՞ւմ ենք այդ մարդկանց, թե՞ ընդունում…  կամ էլ մենք պետք է այսպես շարունակենք` մինչև լուծում գտնենք հարցին», համացանցում հայտնվում է ԼԳՊՏ համայնքի ակտիվիստ, կարկառուն ներկայացուցչի եւ կրթության նախարարի հանդիպման լուսանկարը:

Վարչապետի՝ «պետք է այսպես շարունակենք` մինչև լուծում գտնենք հարցին» հայտարարությունը կրթության նախարարին, փաստորեն, մոտիվացրել է «հեղափոխական քայլերի»:  Ոչ ավել, ոչ պակաս աշխատանքային քննարկում է կազմակերպում ԼԳԲՏ ակտիվիստի հետ: Սթափվեք, հեղափոխական գժուկներ, սթափվեք՝ Աստված չի ծաղրվում»:

Փաստ 8-րդ. Դեռ չճշտված որոշ տեղեկությունների համաձայն, այլասերվածների՝ նոյեմբերի 15-18-ը նախատեսված համաժողովի չեղարկումը ծանր է տարել, միգուցե և չի մարսել նոյեմբերի կեսին աշխատանքային այցով Հայաստանում գտնվող ՄԱԿ-ի խաղաղ հավաքների և միություններ կազմելու իրավունքի հարցերով հատուկ զեկուցող Կլեման Նյալեցոսի Վուլեն։ Լրագրողների հետ հանդիպման ընթացքում նա իր մտահոգությունն է հայտնել Երևանում ԼԳԲՏ-ների հիշյալ համաժողովի չկայանալու կապակցությամբ։

«Ինձ մտահոգեց, որ այդ ֆորումը չեղյալ է հայտարարվել՝ մասնակիցների անվտանգությունից ելնելով,- ասել է Վուլեն։- Այս հարցը նաև բարձրացրել եմ ՀՀ իշխանությունների հետ հանդիպմանը: Կոչ եմ անում քայլեր ձեռնարկել՝ նման իրավիճակներից խուսափելու համար, որովհետև, եթե կազմակերպությունը չի կարողանում իր միջոցառումն իրականացնել բարենպաստ պայմաններում, ապա պետությունը պարտավոր է ապահովել մասնակիցների անվտանգությունը»։

ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը հիշեցնելով, որ ՀՀ կառավարությունը պարբերաբար հանդես է գալիս ազատ խոսքի կոչերով, անտեսել է, որ ազատ խոսքի իրավունքը չի նշանակում ազատ խոսքի չարաշահման, տվյալ պարագայում՝ այլասերվածության քարոզչությամբ հանդես գալու իրավունք։

Կլեման Նյալեցոսի Վուլեն նույնիսկ հանդգնել է  մեր հողի վրա մտահոգություն հայտնել, թե Հայաստանում սահմանափակվում են սեռական և կրոնական փոքրամասնությունների պաշտպանության ոլորտում գործող ՀԿ-ների իրավունքներն ու հնարավորությունները (իրականում, ցավոք, նման բան չկա), հայտարարել է, որ Հայաստանն ունի պարտավորություն՝ ստեղծելու այնպիսի միջավայր, որպեսզի ՀԿ-ներն ազատ, առանց միջամտության գործեն, ավելին՝ անհրաժեշտ ու կարևոր համարել, որ ՀԿ-ները կարողանան  օգտվել պետական միջոցներից։ Չէ մի չէ․․․ Մնում է միայն, որ պետական, այսինքն՝ հարկատուներիս միջոցներով այլասերվածության քարոզչության հարցում շահագրգիռ ՀԿ-ները ֆինանսավորվեն, նրանք էլ Հայոց սուրբ հողի վրա այլասերվածության պիղծ քարոզչություն իրականացնեն, ինչպես, ասենք, Ուկրաինայում, Վրաստանում և այլուր հասարակության ընդվզմանն ու բախումների տեղիք տված գեյ-շքերթներ կամ ԼԳԲՏ-ների երթեր կազմակերպեն կամ սատարեն այլասերվածների կողմից այդպիսի միջոցառումների կազմակերպումը։։ Այ գենդերներ, գուցե ձեր ծոծրակը տեսնեք, բայց Հայաստանում գեյ շքերթներ չեք տեսնի, նամուս ունեցող հայ տղամարդիկ ու կանայք պարզապես ձեզ թույլ չեն տա դա, սա ձեր ականջներին օղ արեք։

Հայտնի է նաև, որ նոյեմբերի 18-ին ավարտվող հիշյալ համաժողովից հետո այլասերվածները նախատեսում էին Երևանում անցկացնել իրենց շքերթը կամ քայլերթ։ Այդ գունավորների քայլերթը չեղավ, բայց նոյեմբերի 24-ին եղավ  մեկ այլ գունավոր քայլերթ՝ անձամբ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի առաջնորդությամբ ու նրա քաղաքական թիմի մի շարք անդամների մասնակցությամբ։

04.tot1_04.tot1_

Անհասկանալի է, թե ինչ անհրաժեշտությամբ, Փաշինյանն ու փաշինյանական քայլերթի բազմաթիվ մասնակիցներ օգտագործեցին գունավոր ծխագլանակներ, ինչը, որքան հիշում ենք, աննախադեպ է Հայաստանում մինչ այդ անցկացված քայլերթերի և զանգվածային այլ միջոցառումների պարագայում։  Ի՞նչ էին ուզում դրանով ասել․․․ Վարչապետի պաշտոնակատարը, նրա թիմակիցներ մինչ այսօր որևէ բացատրություն չեն տվել գունավոր ծխագլանակների օգտագործման վերաբերյալ, բայց քանի որ դրանց օգտագործման առումով համընկնումն արտերկրում գունավորների, այսինքն՝ ԼԳԲՏ-ների շքերթներում նույն գունավոր ծխագլանակների օգտագործման հետ ակնհայտ է, հարց է առաջանում՝ դրանով անուղղակի կերպով իրենց համերաշխությո՞ւնն են հայտնել հայտնի գունավորներին, այսինքն՝ ԼԳԲՏ-ներին։ Եթե՞ գունավոր ծխագլանակներն օգտագործել են այլ իմաստով, ապա ո՞րն է այդ իմաստը…

 

Արթուր Հովհաննիսյան

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել TOP, Լրահոս, Հասարակություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն