Գլխավոր » Society, Լրահոս

Ես անկեղծորեն` չհասկացա, ինչու՞ տապալեցին Ամենայն Հայոց Կաթողիկոսի պետական պահպանության օրինագիծը

Նոյեմբեր 17, 2018թ. 02:57
Ռուբեն Մելիքյան

Արցախի հանրապետության նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում իր տարակուսանքն է հայտնում այն մասին, թե ինչու խորհրդարանը մերժեց ու չընդունեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի պետական պահպանության նախագիծը

Ստորև ներկայացնում ենք գրառումը.

<<Ես անկեղծորեն երկու բան չհասկացա.

Առաջին,  ինչու՞ տապալեցին Ամենայն Հայոց Կաթողիկոսի պետական պահպանության օրինագիծը։ Եղել է փաստ՝ Վահափառի վրա հարձակում, և դրան եղել է արձագանք օրենսդրական նախաձեռնության ձևով (լավ կլիներ՝ բոլոր խմբակցությունները լինեին նախաձեռնողները)։ Ինձ մնար՝ նախագծում կներառեի նաև Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի պահպանությունը՝ ՀՀ տարածքում գտնվելու ժամանակահատվածում։

Երկրորդ,  ինչու՞ են շատերն այս, իրոք, կարևոր հարցը համարում «հարցերի հարց»։ Հիմա չքվեարկեցին, հետո կքվեարկեն։ Ի՞նչ է եղե՞լ որ։ Կարելի է Սահմանադրության 109-րդ հոդվածի 6-րդ մասի կարգով նախաձեռնել ստորագրահավաք, հավաքել 50 հազար ստորագրություն, և հանգիստ, համերաշխ ձևով նախագիծը նորից դնել ԱԺ սեղանին։  Չընդունեն՝ ևս 300 հազար ստորագրություն ու հանրաքվե>>,- նախագծի ընդունման ուղին ցույց է տալիս Մելիքյանը։

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Society, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն