Գլխավոր » Society, TOP, Լրահոս

Հասարակությանն անհանգստացնում է նույնասեռականության քարոզը. Արա Զոհրաբյան

Նոյեմբեր 10, 2018թ. 12:09
Արա Զոհրաբյան

Փաստաբանների մության նախագահ Արա Զոհրաբյանը գրում է.

Աստվածաշունչը նույնասեռական կապերն անբնական պղծություն է համարում (Ղեւտական 18:22-25, Ա Կորնթ. 6:9,10):

Պողոս առաքյալը մեղքի դրսևորման մյուս ձևերը (պոռնկությունը, կռապաշտությունը, գողությունը, հարբեցողությունը և այլնը) նույնպես անընդունելի է համարում:

Բնական հարց է ծագում, թե քրիստոնեությունն առաջինը, որպես պետական կրոն ընդունած մեր հասարակությունն ինչու է անհանդուրժող կեցվածք դրսևորում նույնասեռականության նկատմամբ: Պատասխանը պարզ է, հասարակությանն անհանգստացնում է նույնասեռականության քարոզը:

Մեղքի այս ձևը հենց դրանով է վտանգավոր: Եթե սպանություն գործողները սպանությունները, որպես բնական և ընդունելի երևույթ լինելու քարոզով հանդես գան, ապա սա ավելի վտանգավոր կլինի քան նույնասեռականության քարոզը:

Սպանություն, պոռնկություն, խարդախություն և այլ անընդունելի գործողություն իրականացնողները խուսափում են դրա քարոզից (հակառակը ծածուկ են անում), քանի որ գիտեն հասարակության բացասական վերաբերմունքը այդ երևույթների նկատմամբ:

Որպես քաղաքացի, կարծում եմ, որ Եկեղեցու դիրքորոշումն այս երևույթի վերաբերյալ շատ պարզ է: Եկեղեցին ընդունում է նույնասեռական մարդուն, որպես բացարձակ արժեք, մարդուն, որը կարող է զղջալ և ետ կանգնել իր սխալ ուղուց: Եկեղեցին անհանդուրժող է նույնասեռականության մեղքի նկատմամբ: Հասարակությունն էլ է նույն վերաբերմունքն արտահայտում: Հիմնականում հասարակությունը ակտիվություն է ցուցաբերում միայն այն դեպքերում, երբ նույնասեռականների քարոզի հետ է առնչվում:

Ի դեպ, բժշկության մեջ «տոլերանդություն» եզրույթով (տերմինով) նկարագրում են օտարածին մարմնի նկատմամբ մարդու օրգանիզմի դիմադրելու անընդունակությունը: Լրիվ տոլերանդությունը նշանակում է մահ: Մյուս ոլորտներում տոլերանդությունը նշանակում է հանդուրժողականություն:

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Society, TOP, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն