- ԱրմԱր Լուրեր | Armenia News | Հայաստան և Արցախ - http://armarlur.com -

ԼԳԲՏ ֆորումը չի կայանա. Ռուզան Ասատրյան

Գրող Ռուզան Ասատրյանն  ֆեյսբուքյան իր էջում այսպիսի գրառում է կատարել.
Վերջ, մենք այսօր հաղթանակ տարանք, սիրելի ժողովուրդ, այսօր երկրի նոր իշխանությունը արգելեց նոյեմբերին Երևանում անցկացվելիք լգբտ՝ միասեռականների ֆորումը:

Այսօր ժողովրդի նվիրյալ հոգևոր հայր Կոմիտասի հետ, մենք Ազատության հրապարակում կանգնեցինք երիտասարդության կողքին և մեր ելույթներով ոգևորեցինք ու պաշտպան կանգնեցինք նրանց ազգանպաստ նվիրումին:

Անխառն պահենք հայի ազնվագույն երակը, հեռու ամեն տեսակ
օտար վիրուսներից:  Մեր հետ էին տիկին Լիա Ավետիսյանը ,,Լույս,, հկ նախագահ Հայկ Այվազյանը, Ջավախքի ազատության խորհրդանիշ Վահագն Չախալյանը, հոգևորկաններ, պատվի ու արժանապատվության տեր բազում հայորդիներ:
Գարդասիլից հետո սա մեր համար երկրորդ մեծ հաղթական ավարտն էր, մեր հայրենիքում…Այո, գյուղ կանգնի, գերան կկոտրի, իմաստուն է ժողովուրդը: