Գլխավոր » Society, TOP, Լրահոս, Հասարակություն

ՀԱՆՐԱՅԻՆ ՀԱՎԱՔ-ԵՐԹ ՀԱՆՈՒՆ ԱԶԳԱՅԻՆ-ՀՈԳԵՎՈՐ ԵՎ ԸՆՏԱՆԵԿԱՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ

Նոյեմբեր 5, 2018թ. 23:05
45132908_1915746691795867_4206421361167433728_n

Հայաստանի Հանրապետությունում ազգային-հոգևոր և ընտանեկան (նույնն է թե ավանդական) արժեքների դեմ իրականացվող գործընթացները մտել են վճռորոշ փուլ՝ վերածվելով այլևս ազգային սպառնալիքի։
«Հանուն ազգային արժեքների» նախաձեռնությունը կոչ է անում ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐԻԴ մասնակցելու ազգային-հոգևոր և ընտանեկան արժեքների պաշտպանությանը նվիրված հանրահավաք-երթին, որը տեղի կունենա նոյեմբերի 6-ին՝ ժամը 14:00-ին, Ազատության հրապարակում։

Օրակարգ՝
1. 14:00-ից ստորագրահավաք Ազատության հրապարակում՝ միտված նոյեմբերի 15-18-ը Հայաստանում նախատեսվող Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների ԼԳԲՏ «քրիստոնյաների» ֆորումի չեղարկմանը և անչափահասների շրջանում սեռական բնույթի քարոզչությունն արգելող օրինագծի ընդունմանը:
2. Ազգային երգերի ու պարերի կատարում:
3. 16:30-17:30-ը տեղի կունենա հանրահավաք, որի ժամանակ ելույթ կունենան խնդրով մտահոգված անձիք:
4. 17:30-ին երթ` Ազատության հրապարակից դեպի Մաշտոցի պողոտա-Մատենադարան, հետադարձը` Ֆրանսիայի հրապարակից դեպի Բաղրամյան 26:

Հրավիրում ենք Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հավատացյալներին, եկեղեցասեր երիտասարդական կառույցներին, ՀԿ-ներին, բուհական միություններին, ուսանողներին, կուսակցություններին և առհասարակ բոլոր մտահոգ անձանց։
Արի՛ ժողովրդի ձայնը լսելի դարձնելու ի լուր աշխարհի և միանալու Հայաստանում այլասերության/այլասերվածության քարոզչության դեմ պայքարին:

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Society, TOP, Լրահոս, Հասարակություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն