Գլխավոր » Culture-Hogevor, Interview, TOP, Լրահոս, Հասարակություն

Իրար կողք կանգնենք և ո՛չ ասենք այն ծրագրերին, որոնք ժողովրդավարության անվան տակ գալիս են ժողովրդի գերեզմանափորը փորելու(տեսանյութ)

Նոյեմբեր 4, 2018թ. 02:12
Հայր Կոմիտաս

Ազգային  հոգեւոր արժեքների պաշպանության «Ազգային Ճակատի» նախաձեռնությամբ՝ օրերս կայացավ «ԼԳԲՏ շարժումը, որպես հոգեբանական պատերազմի միջոց»  թեմայով կլոր-սեղան քննարկում: Ելույթով հանդես եկավ նաեւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Հոգեշնորհ ՏԵՐ ԿՈՄԻՏԱՍ վարդապետ ՀՈՎՆԱՆՅԱՆԸ: Հայր սուրբը նախ նշեց, որ վերջին ժամանակներում Հայաստանում «դեմոկրատիա» բառը սկսել է շատ զորավոր արծարծվել, բայց այն ստեղծելու համար նախ պետք է ունենալ դեմոս, որը կորոշի, թե ինչպիսին պետք է լինի դեմոկրատիան:

«Ազգ լինելու համար, նախ ազգ պետք է ձեւավորես, ժողովուրդ լինելու համար, պետք չէ դեմոկրատիա հայտարարել, այլ պետք է դեմոս ստեղծել, որպեսզի կարողանա այդ դեմոսը դոմոկրատիա ձեւավորել: Այսօր մենք ի՞նչ ենք ստեղծում, ինքներս էլ չգիտենք… Մենք այլասեռում ենք ազգի մտածելակերպը, եւ ազգին դատապարտում՝ ազգուրացության», – շեշտեց Տ. Կոմիտաս վարդապետը:

Հայր սուրբը զգուշացրեց նաեւ, որ արդեն հեռուստատեսությամբ շրջանառում են մի օրենքի նախագիծ, որի համաձայն որեւէ մեկն իրավունք չունի ընդդեմ միասեռականների ոչինչ ասելու. «Ես ընդունում եմ ամեն անձի, անհատի, խմբի իրավունքները, եթե այդ իրավունքի սահմանները իր շրջանակից ներս են գործում: Բայց որեւէ մեկը չունի իրավունք իմ վրա բռնանալու ՝ իր իրավունքն ինձ պարտադրելով: Ուրեմն՝ եթե մենք այսօր խոսում ենք պետականության, պետության մասին, պետք է շատ լավ հիշենք մեծն նշանավոր Ցիցեռոնի խոսքերը՝ «անկախություն ունենալու համար, պետք է լինել ստրուկը օրինապահության, իսկ որպեսզի կարողանաս ստրուկը լինել օրինապահության, պետք է ստեղծես այնպիսի օրենքներ, որոնք ծառայեն ի շահ քեզ եւ քո ժողովրդի»: Դժբախտաբար, մեր օրենքները կապկումներն են արեւմտյան արժեքների, դրանք ոչ թե շարադրվում են մեր շահը պաշտպանելու համար, այլ պաշտպանում են այլոց շահերը մեր կյանքից ներս՝ իրականացնելու այն, ինչ-որ իրենք ուզում են»:

Եզրափակելով խոսքը՝ Հայր Կոմիտասը ընդգծեց, որ կորցնել մեր ազգայինը՝ նշանակում է, որ պետականություն ու անկախություն հռչակել ոչ թե հավերժացնելու հայ ժողովրդին գոյընթացն, այլ նրան տանելու փակուղի կամ ավելի ճիշտ՝ նրան տանելու դեպի կործանում. «Որպեսզի կարողանանք դրա առջեւն առնել, պարտավոր ենք հավաքական իմաստով ո՛չ ասել: Եթե պարոն Փաշինյանի կողքին կանգնեցինք եւ այո ասացինք՝ ընդդեմ նախկին վարչակարգի, ապա այսօր պետք է իրար կողք կանգնենք եւ ո՛չ ասենք բոլոր այն անձանց ծրագրերին, որոնք ժողովրդավարության անվան տակ գալիս են ժողովրդի գերեզմանափորը փորելու»:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Առավել մանրամասն դիտե՛ք տեսանյութում.

iravunk.com

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Culture-Hogevor, Interview, TOP, Լրահոս, Հասարակություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն