Գլխավոր » Տնտեսություն

Ֆրանկոֆոնիայի իրական նպատակը

Նոյեմբեր 1, 2018թ. 22:50
21863_100367916664517_3632706_n

Արեւմուտքում ստեղծված լայնամասշտաբ միջազգային կազմակերպություններն հիմնականում ունենում են արտաքուստ բարի, բայց իրականում՝ իրենց «արժեքների» ներդրման նպատակ:
Ինչպես՝ անգլալեզու տարբերակ՝ Բրիտանական համագործակցությունը, այնպես էլ Ֆրանկոֆոնիա կազմակերպությունը, ստեղծվել են իրենց արեալից դուրս գտնվող երկրներում բարոյական իրենց նորմերը թելադրելու համար:

  Ուշագրավ է, որ հիմք հանդիսացող եվրոպական 4 երկրներում միասեռ ամուսնություններն օրինական են. Ֆրանսիա, Բելգիա, Լյուքսեմբուրգ ու Շվեյցարիա:
Ավելին, Բելգիան պատմության մեջ առաջին երկիրն է, որի վարչապետը (ներկայիս նախորդ՝ Էլիո դի Ռուփոն) օրինական ամուսնացած էր ընկերոջ հետ: Ներկայիս Լյուքսեմբուրգի վարչապետն էլ ապրում է ամուսնու հետ:

Մի քանի մեջբերում Երեւանում անցած Ֆրանկոֆոնիայից.

Կարգախոս-թեման է.«Ապրել միասին՝ հարգելով համերաշխությունը, մարդասիրական արժեքներն ու ԲԱԶՄԱԶԱՆՈՒԹՅՈՒՆԸ՝ իբրև խաղաղության և բարօրության հիմք ֆրանկոֆոն տարածաշրջանում»:

Ֆրանսիայի ԱԳՆ պետքարտուղար.«Ֆրանկոֆոնիան միևնույն ժամանակ և՛ միասնություն է, և՛ ԲԱԶՄԱԶԱՆՈՒԹՅՈՒՆ»:

Արտգործնախարար Զոհրաբ Մնացականյան.«…տարածաշրջանային և ենթատարածաշրջանային կազմակերպությունների հետ արդեն իսկ ձևավորված համագործակցությունն, անշուշտ, ուղենշում է այն ճանապարհը, որին պետք է նախապատվություն տալ բազմակողմանիությանը նոր խթան հաղորդելու նպատակին հասնելու համար»:

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդո.««Կանադան կշարունակի պաշտպանել Ֆրանկոֆոնիայի հիմնարար արժեքները՝ մարդու իրավունքները»:

Ֆրանսիայի նախագահ Մակրոն.«Ֆրանկոֆոնիան չպետք է լինի հարթակ, որտեղ հնչում են դատարկ բառեր, այլ այն ԱՐԺԵՔՆԵՐԻ հարթակը, որոնց շուրջ իրենք միավորվել են»:

ՀՀ վարչապետ Փաշինյան.«Ապրել միասին՝ հարգելով համերաշխությունը, մարդասիրական արժեքներն ու ԲԱԶՄԱԶԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՝ իբրև խաղաղության և բարօրության հիմք ֆրանկոֆոն տարածաշրջանում». սա է Հայաստանի կողմից առաջարկված թեմայի նշանակությունը, որը կարտացոլվի նաև ՄԵՐ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐՈՒՄ»,«Ես ցանկանում եմ ձեզ ասել, որ մենք կարևորում ենք այն նպաստը, որը դուք ունեք Գագաթնաժողովի թեմայում, և ձեզ կոչ անել համախմբվել մեզ միավորող «Ապրել միասին» գաղափարի ԱՐԺԵՔՆԵՐԻ առաջմղման համար՝ մեզ հետ միասին նպաստելով ավելի արդար ու ՀԱՆԴՈՒՐԺՈՂ աշխարհի կերտմանը»։

Ի՞նչ արժեքներ են ուզում սերմանեն: Բազմազանությու՞ն, այսինքն՝ տարբերվող, ոչ մեզ պես, ոչ նորմալ: Բազմազանությունը, ինչպես գիտենք վերաբերվում է լգբտ համայնքին, նրանց դրոշն էլ բոլորիս հայտնի, ծիածանի 6 գույներով (նկարներում կա) «Բազմազանության դրոշ» կոչվածն է:
Հանդուրժո՞ղ,այսի՞նքն…եթե տեքստերը վերծանենք, մեսիջը պարզ է դառնում. ՀԱՆԴՈՒՐԺԵԼ ԲԱԶՄԱԶԱՆ (ԼԳԲՏ) ՀԱՄԱՅՆՔԻՆ ԵՒ ՀԱՐԳԵԼ ՆՐԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ:
Սա է ամբողջ կռիվը:

 

Hay Hayk
 ֆեյսբուքյան օգտատեր
Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Տնտեսություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն