Գլխավոր » Society, TOP, Լրահոս

Կառավարության դիրքորոշման վերաբերյալ.Արա Զոհրաբյան

Հոկտեմբեր 31, 2018թ. 22:58
Արա Զոհրաբյան

Կառավարությունը բացասական կարծիք է ներկայացրել «Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագծի վերաբերյալ:

Նախագծով առաջարկվում էր երեխաների ֆիզիկական, մտավոր և հոգևոր լիարժեք զարգացմանը սպառնացող տեղեկատվություն տարածելը կամ քարոզչությունն արգելել: Ընդ որում, ըստ նախագծի այդպիսիք համարվում են ոչ բնական սեռական հարաբերությունները, այդ թվում՝ ինցեստը, պեդոֆիլիան, զոոֆիլիան, բռնաբարությունը և այլն:

Կառավարության դիրքորոշման համաձայն՝ «Երեխայի լիարժեք զարգացման վրա հնարավոր բացասական ազդեցություն ունեցող տեղեկությունների շրջանակը շատ ավելի լայն է, քան նախագծով առաջարկվող ոչ ավանդական սեռական հարաբերություններին վերաբերող կամ ավանդական սեռական հարաբերությունների սոցիալական խեղված ընկալմանն ուղղված տեղեկությունները, ուստի միայն վերջինների տարածման կամ քարոզչության համար արգելք սահմանելը գտնում ենք՝ արդարացված չէ: Բացի այդ, լրացվող 18-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ պարբերությունն արդեն իսկ պարունակում է երեխայի առողջության, մտավոր և ֆիզիկական զարգացման, դաստիարակության վրա բացասական ազդեցություն ունեցող տեղեկատվության և գրականության տարածման արգելք….»:

Կառավարության դիրքորոշումը (դիրքորոշման նախագիծը ներկայացրել էր Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը) մեղմ ասած հիմնավորված չէր, նամանավանդ վարչապետի՝ խնդիրն իրականում գոյություն ունենալու փաստն ընդունելու համատեքստում:

Նախագծով առաջարկված խնդիրն այսօրվա գործող օրենքը չի լուծում և չի լուծել: Նախարարությունը չի վկայակոչել գեթ մեկ դեպք, որով «Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքի գործող 18-րդ հոդվածը երեխաների ֆիզիկական, մտավոր և հոգևոր լիարժեք զարգացմանը ՍՊԱՌՆԱՑՈՂ տեղեկատվություն տարածելը կամ քարոզչությունը կանխարգելել է:

Զարմանալի էր նախագծի թերությունները շտկելու առաջարկների փոխարեն նախագծի վերաբերյալ կառավարության ներկայացրած կտրուկ ԴԵՄ դիրքորոշումը:

Հուսով եմ ՀՀ ազգային ժողովը կընդունի նշված նախագիծը, իսկ նորընտիր կառավարությունը կվերանայի այս մոտեցումը:

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Society, TOP, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն