Գլխավոր » Society, Լրահոս

«Հորդորում ենք պատկան մարմիններին՝ չեղարկել նոյեմբերին կայանալիք այլասերվածների ֆորումի անցկացումը»

Հոկտեմբեր 25, 2018թ. 23:59
69814

«Քաղաքացիական հարթակ» նախաձեռնության ղեկավար ԱՂՎԱՆ ՊՈՂՈՍՅԱՆԸ հայտարարությամբ է հանդես եկել, որում մասնավորապես ասված է. «Սիրելի հայրենակիցներ,հայկական իրականության հետ անհամատեղելի են օտար, ազգը քայքայող

արժեքները ու բարքերը, որոնք արմատախիլ են անում հայի ինքնությունը, ազգային, արժեքային համակարգը եւ հայի տեսակը։ Մեր ազգը դարեր շարունակ պայքար է մղել հանուն մեր հայ ընտանիքների եւ մեր գենի պահպանման, հայի տեսակի եւ ազգայինի պահպանման համար։ Նույնիսկ թուրքերը չկարողացան ոչնչացնել մեզ, չիրականացվեց նրանց բաղձալի երազանքը՝ Հայաստանը առանց հայերի։ Հիմա այս օտարամոլ շարժումները եւ մեր ազգը վարքաբեկող ֆորումները պետք է զրկեն մեզ մեր ինքնությունից»։

Ըստ Ա. Պողոսյանի, այս հակահայկական շարժման տարածումը կարող են հանգեցնել հետեւյալ վտանգների.«Կարմատավորվի եւ ավելի կտարածվի նման անձանց քարոզը եւ  իրավունքների պաշտպանությունը, կսկսենք ադապտացվել նմանատիպ գաղափարներին եւ մեր հասարակությունը շուտով իմունիտետ ձեռք կբերեի նմանատիպ երեւույթների նկատմամբ, այլասերվածության քարոզը ակտիվանա եւ, վերջվերջո, կդառնանք անդեմ ազգ, կկորցնենք մեր ինքնությունը՝ առանց վերարտադրման եւ առանց ավանդական ընտանքիների պետությունը, որը ժամանակի ընթացքում կկորցնի է իր դեմքը եւ կդատապարտի անտեսման»։

Հաշվի առնելով վերոնշյալը՝«Քաղաքացիական հարթակ» նախաձեռնության ղեկավարը  տեղեկացնում է, որ իրենցնախաձեռնությունը միանում է ԼԳԲՏ համայնքի դեմ պայքարի գործողություններին.«Միաժամանակ մեր օժանդակությունն ենք հայտնում ԼԳԲՏ համայնքի գործողությունների դեմ պայքարող գործիչներին, անհատներին եւ հորդորում ենք պատկան մարմիններին, որպեսզի չեղարկեն նոյեմբերին կայանալիք ֆորումի անցկացումը։ Նոյեմբերի 15-18-ը ԼԳԲՏ քրիստոնեական ֆորումի անցկացումը պետք է չեղարկվի, այն որեւէ կապ չունի մեր երկրի, մեր մշակույթի եւ հայի տեսակի հետ»։

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Society, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն