Գլխավոր » TOP, Լրահոս, Հասարակություն, Հոգևոր

Հոգեւոր եւ ընտանեկան արժեքները` Սորոսի հիմնադրամի թիրախում

Հոկտեմբեր 8, 2018թ. 00:06
Կարինե Եսայան 2

Հայաստանի եւ հայ ժողովրդի ազգայինհոգեւոր եւ ընտանեկան արժեհամակարգի դեմ

 չհայտարարվածսակայն տարիներ շարունակ հետեւողականորեն իրականացվող

 պատերազմը մտել է վճռորոշ փուլ

Պարզվում էկրկին ակտիվ շրջանառության է դրվել ընտանեկան բռնության

 կանխարգելման եւ ընտանեկան բռնության ենթարկված անձնանց

 պաշտպանության մասին եւ հարակից օրենքների նախագծի փաթեթը,

 որը առաջիկայում կքննարկվի նաեւ խորհրդարանում

Անդրադառնալով վերոնշյալիներեկ «Մի շարք միջազգային կառույցների, հիմնադրամների եւ հասարակական կազմակերպությունների գործունեությունը եւ ՀՀ ազգային անվտանգությունը» թեմայով կլոր սեղան քննարկման ժամանակ պատմական գիտությունների թեկնածուքաղաքագետմիջազգայնագետ, «Հանուն քրիստոնեական ընտանիքի» նախաձեռնության ղեկավար

 ԿԱՐԻՆԵ   ԵՍԱՅԱՆՆԸ մասնավորապես շեշտեց.

– 2015թ. դեկտեմբերին ՀՀ եւ Եվրամիության միջեւ ստորագրվել է «Աջակցություն Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանությանը» 12 միլիոն եվրո արժողությամբ բյուջետային աջակցության ֆինանսավորման համաձայնագիրը:

Սրա կատարման արդյունքում Ազգային ժողովի կողմից պետք է ընդունվի նաեւ ԼԳԲՏ անձանց իրավունքների պաշտպանությանը վերաբերվող «Խտրականության դեմ» օրենքը եւ միասեռականների ընտանեկան միություններն օրինականցնող ու յուվենալ արդարադատությանը վերաբերվող «Ընտանեկան բռնության կանխարգելման եւ ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքը:

Ըստ այս համաձայնագրի, Հայաստանը պարտավորվել է նաեւ ստորագրել եւ վավերացնել «Կանանց նկատմամբ բռնության եւ ընտանեկան բռնության կանխարգելման եւ դրա դեմ պայքարի մասին» Եվրոպայի խորհրդի Ստամբուլյան կոնցվենցիան: «Ընտանեկան բռնության կանխարգելման եւ ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքի նախագծում առկա հիմնական հասկացությունները վերցված են Եվրախորհրդի վերոնշյալ Ստամբուլյան կոնվենցիայից:

Կոնվենցիայում օգտագործվում է ընտանիքի անդամներ համարվող, այսպես կոչված, «զուգընկերներ» եզրույթը, որը ձեւակերպվում է որպես միմյանց հետ պարբերական սեռական հարաբերություն ունեցող անձինք: Իսկ զուգընկեր կարող են լինել նաեւ նույն սեռի անձինք: Կոնվենցիայում եւ վերոնշյալ օրենքի նախագծում ընտանեկան բռնության տեսակներ են որակվում նաեւ, այսպես կոչված, «տնտեսական» եւ «հոգեբանական» բռնությունները, որոնք ՀՀ քրեական օրենսգրքով որպես բռնության տեսակներ չեն սահմանված:

Ընտանիքի միջանձնային հարաբերությունների տիրույթ բռնության նման նոր տեսակներ ներմուծելով` փաստացի իրավական հիմքեր են ստեղծվում ընտանիքի միջանձնային հարաբերություններին միջամտելու, ընտանիքները կազմալուծելու, երեխաներին ընտանիքներից օտարելու եւ ապաստարաններ տեղափոխելու համար:

«Խտրականության դեմ» օրենքի նախագիծն ուղղված է որոշակի հատկանիշներ ունեցող անձանց` ԼԳԲՏ խմբին պատկանող անձանց իրավունքների պաշտպանությանը եւ նրանց իրավունքների ամրագրմանը սոցիալական բոլոր ոլորտներում: Սա հնարավորություն կընձեռնի միասեռականներին մուտք գործել նաեւ մանկապարտեզներ, դպրոցներ եւ կրթական այլ հաստատություններ: Հատկանշականն այն է, որ Հայաստանում այս երկու օրենքների ընդունման անհրաժեշտության մասին ամենաակտիվ քարոզողները Սորոսի հիմնադրամի կողմից ֆինանսավորվող, արվամոլների ու իգամոլների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող եւ այլասերում քարոզող շուրջ մեկ տասնյակ կազմակերպություններն են:

Iravunk.com

 

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել TOP, Լրահոս, Հասարակություն, Հոգևոր բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն