Գլխավոր » TOP, Լրահոս, Հասարակություն, Տնտեսություն

ՀԱՅԵ՛Ր, Ե՞ՐԲ ԵՔ ՄԻ ՔԻՉ ՀԱՅԱՆԱԼՈՒ

Հոկտեմբեր 7, 2018թ. 23:26
Զվարթնոց

Օտարամոլության հերթական 9-րդ ալիքը դարձյալ գլխովին ծածկել է ազգիս մի զգալի հատվածին։ Երևանի օդանավակայանը Շառլ Ազնավուրի անունով անվանափոխելու ջատագովները հազիվ թե գիտեն, որ «ԶՎԱՐԹՆՈՑ» ՆՇԱՆԱԿՈՒՄ Է ԵՐԿՆԱՅԻՆ ԶԻՆՎՈՐՆԵՐԻ՝ ՀՐԵՇՏԱԿՆԵՐԻ («ԶՎԱՐԹՈՒՆՆԵՐԻ») ԲԱՆԱԿ։ Հայաստանի օդային գլխավոր դարպասի համար ավելի համապատասխան, ավելի ազգային, ավելի պատմամշակութային, ավելի հայերեն անվանում գտնել հնարավոր չէ։ Վերջապես, Շառլ Ազնավուրը ոչ թե հայկական, այլ ֆրանսիական մշակույթի ներկայացուցիչ է։ Իսկ եթե մի օր Հայաստանում իսկապես առաջանա ինչ-որ մի նշանակալից շինության կամ թեկուզ բնակավայրի անվանափոխության անհրաժեշտություն, ապա առաջին հերթին պետք է հիշել հայոց մեծերին՝ մեր փառավոր արքաներին ու սպարապետներին, Մովսես Խորենացուն, Եղիշեին, Գրիգոր Տաթևացուն, Հովհաննես Թումանյանին ու շատ ու շատ ուրիշներին, հետո նոր հայացքները հառել օտար մշակույթի գործիչներին, որքան էլ նրանք աշխարհահռչակ լինեն ու հայկական ծագում ունենան…

Այս մասին գրում է պատմաբան ԱՐՄԵՆ ԱՅՎԱԶՅԱՆԸ ֆեյսբուքյան իր էջում

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել TOP, Լրահոս, Հասարակություն, Տնտեսություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն