Գլխավոր » Culture-Hogevor, TOP, Լրահոս, Հասարակություն, Հոգևոր

Մենք պետք է ամեն ինչից վեր դասենք մեր ժողովրդի ու հայրենիքի անվտանգությունը

Հոկտեմբեր 4, 2018թ. 22:09
Արամ առաջին

 

Հայրենիքի ընդհանրական, մնայուն և գերագույն շահերը պետք է բարձր դասել անհատական, կուսակցական, կողմնակի և ժամանակավոր շահերից: Այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրել է  Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը:

«Մտահոգությամբ հետևում ենք Հայաստանում տեղի ունեցող վերջին զարգացումներին: Սփյուռքը չի կարող անտարբեր լինել, սփյուռքն անանջատելի մաս է կազմում: Մենք անելիք և ասելիք ունենք հայրենիքը դիմագրավող մարտահրավերների և

տագնապների վերաբերյալ»,- նշել է Վեհափառը:

Նա ընդգծել է, որ հայրենիքն ամեն գնով պետք է հեռու պահել վայրիվերումներից և գործել փոխադարձ զիջումներով:

Արամ Ա Կաթողիկոսի խոսքով՝ փոխադարձ արհամարհանքով ու անվստահությամբ լցված ներկա քաղաքական մշակույթը պետք է իր տեղը զիջի հանդուրժողականությանը, հարգանքին և մշակույթին:

«451 թվականին՝ մեր տարանջատված ժողովուրդը, Հազկերտի (նկատի ունի Պարսից Հազկերտ Բ արքային-խմբ.) դիմաց «վասն հայրենյաց» սրբազան նշանաբանով պաշտպանեց Հայաստանը:

Այսօր, երբ շրջապատված ենք նոր օրերի Հազկերտներով, կոչված ենք  մեր հավաքական

ուժով առավել հզորացնել մեր հայրենիքը: Նույն ժողովրդի ու հայրենիքի սիրելի զավակներ, եկեք միասնաբար քայլենք սիրո  ու օրենքի

ճամփան՝ փոխադարձ հարգանքով ու հասկացողությամբ:

Մենք պետք է ամեն ինչից վեր դասենք մեր ժողովրդի ու հայրենիքի անվտանգությունը:

Դարեր ի վեր սա՛ է մեր պատգամը ժողովրդին»,-նշել է Ն. Ս. Օ. Տ. Տ. Արամ Ա կաթողիկոսը:

 

 

 

 

 

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Culture-Hogevor, TOP, Լրահոս, Հասարակություն, Հոգևոր բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն