Գլխավոր » Interview, TOP, Լրահոս, Հասարակություն

Արդյունքների գնահատումը մեկ օրում չի լինում. Փորձագետը՝ Ալիև–Փաշինյան պայմանավորվածությունների մասին

Սեպտեմբեր 29, 2018թ. 22:07
Hayk

Մեկ օրվա հրադադարի ռեժիմի կտրուկ նվազումը լավատեսական է, բայց ընդհանրական գնահատական տալու և արդյունքների մասին խոսելու համար բավական ժամանակ ունենք անցնելու: Այս մասին Тert.am-ի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը` անդրադառնալով Դուշանբեում Փաշինյան-Ալիև պայմանավորվածություններին, դրանից հետո հնչող գնահատականներին, թե հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը կտրուկ նվազել են:

«Օպերատիվ կապի ստեղծումը, Ադրբեջանի ԶՈՒ համապատասխան ստորաբաժանումների հրամանատարների կեցվածքի հետ  կապված  հարցերը  պարզ կլինեն հետագայում: Արդյունքների գնահատումը մեկ օրում չի լինում, առավել ևս, որ Ադրբեջանի հետ ռազմաքաղաքական դաշինքի մեջ գտնվող Թուրքիային ձեռնտու է, որ Հայաստան –Ադրբեջան, Արցախ-Ադրբեջան շփման գծում լարումն առավելագույն լինի։ Թուրքիային ձեռնտու է, որ տարածաշրջանում լինեն դեպքեր, որտեղ ինքը այս կամ այն կերպ մասնակցություն ունենա թե՛ ռազմական, թե՛ քաղաքական առումով»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ Դուշանբեում կայացած ԱՊՀ երկրների ղեկավարների հանդիպման շրջանակներում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարճատև զրույց էր ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, որից հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ պայմանավորվել են, որ ՊՆ-ներին հանձնարարություն տան կոնկրետ քայլեր ձեռնարկել սահմանագծում և ընդհանրապես լարվածությունը նվազեցնելու վերաբերյալ, ինչպես նաև պայմանավորվել, որ օպերատիվ կապի որոշակի կոմունիկացիա պիտի ստեղծվի:

Ռազմական փորձագետը նշեց, որ ցանկացած քայլ, որ արվում է հրադադարի ռեժիմի խախտումները նվազեցնելու համար, ողջունելի է, գործնական առումով օպերատիվ կապի ապահովումը կողմերի միջև անհարժեշտություն է, այն գործիքակազմը, որը պետք է կիրառվի իր մեջ կրում է նաև միջնորդների որոշակի պատասխանատվություն:

«Այստեղ կարևորը ոչ այնքան ՀՀ վարդապետի դիրքորոշումն է, այլ հակառակ կողմի, քանի որ Ադրբեջանը միշտ գնում է  ռազմական ճանապարհով, հայկական կողմը միշտ ձգտում է լռեցնել, պաշտպանվել, կամ շատ մեծ պարբերականությամբ կանխարգելիչ քայլեր է իրականացնում: Խնդիրն Ադրբեջանի ղեկավարության կեցվածքն է: Հուսով եմ, որ Ադրբեջանի նախագահի կողմից տրված խոստումները, որոնք արվել են ՀՀ վարչապետի  հետ կարճատև բանակցությունների ընթացքում, միգուցե կյանքի կոչվեն»,-նկատեց նա:

Հայկ Նահապետյանի խոսքով` չպետք է մոռանալ այն, որ տարածաշրջանում լարվածության շահագրգիռ կողմը ոչ այնքան Ադրբեջանն է, որքան Թուրքիան, որը չի փոխում  իր արտաքին քաղաքականությունը:

«Իրենք փորձում են ազգային ուխտի սահմաններով պետություն ստեղծել, որի մեջ Հարավային Կովկասն է, Սիրիայի մի մասն է, որտեղ իր զինուժն է, Իրաքի շրջաններն են, այսինքն՝ Թուրքիան հետ չի կանգնել, ավելին` նախահարձակ կեցվածք ունի: Եվ հրադադարի ռեժիմի նվազեցման, լայնածավալ գործողություններ բացառելու զսպաշապիկը ոչ այնքան Ադրբեջանի ղեկավարության վրա պետք է լինի, որքան Թուրքիայի»,-եզրափակեց նա:

Անի Գևորգյան
Tert.am
Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Interview, TOP, Լրահոս, Հասարակություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն