Գլխավոր » Society, TOP, Լրահոս, Հասարակություն, Հոգևոր

«Ինքն իրեն համասեռամոլ հռչակող մարդը չի կարող լինել քրիստոնյա». Եկեղեցու պաշտոնական դիրքորոշումը

Սեպտեմբեր 29, 2018թ. 20:26
Տեր Վահրամ քահանա

Վերջին օրերին առավել քննարկվող հարցերից է միասեռականությունն ու դրա նկատմամբ հանդուրժողականությունը: Խնդրի վերաբերյալ արտահայտվեցին քաղաքական, հասարակական գործիչներ, գրողներ, բլոգերներ, քահանաներ, հայտարարությամբ հանդես եկան նաև օտարերկրյա 3 առաքելությունների /կազմակերպությունների/ հայաստանյան գրասենյակներ:

Panorama.am-ը խնդրի վերաբերյալ Հայ առաքելական եկեղեցու պաշտոնական դիրքորոշումը ճշտելու համար հարցեր է ուղղել Մայր աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ քահանա Մելիքյանին, ով ներկայացնում է Մայր աթոռ սուրբ Էջմիածնի պաշտոնական դիրքորոշումը:

– Վերջին օրերին լրատվամիջոցներում ակտիվ քննարկումների առարկա է դարձել Հայաստանում միասեռականության խնդիրը: Խնդրում ենք ներկայացնել Հայ առաքելական եկեղեցու պաշտոնական դիրքորոշումը երևույթի վերաբերյալ: Ի՞նչ քայլեր է պատրաստվում ձեռնարկել եկեղեցին այս երևույթի կանխարգելման նպատակով:

– Հայ Եկեղեցին չի կարող ունենալ այլ դիրքորոշում, քան սուրբգրային հայտնությունն է: Ըստ այդմ նույն սեռի մարդկանց սեռական հարաբերությունների առնչությամբ Սուրբ Գիրքը նմանատիպ ընթացքը հռչակում է Աստծո կամքին հակառակ. «Այր մարդու հետ չպառկես, ինչպես պառկում ես կնոջ հետ, որովհետև դա պղծություն է» (Ղևտ. 18.22):
Հովվական առաքելության մեջ, սակայն, Հայ Եկեղեցին դաստիարակչական, քարոզչական և բացատրողական աշխատանք է իրականացնում` Աստծո կամքն ու կրոնական ճշմարիտ տեսակետը համասեռամոլ (միասեռական, նույնասեռական) անձանց հասանելի դարձնելու և ըստ այդմ օգնելու մեր Տեր Հիսուս Քրիստոսի պատվիրաններին և քրիստոնեական բարոյականության սկզբունքներին հավատարմությամբ կազմակերպելու իրենց կյանքը:

– Ըստ Ձեզ, միասեռականը կարո՞ղ է լինել քրիստոնյա:

– Ինքն իրեն համասեռամոլ (միասեռական, նույնասեռական) հռչակող մարդը չի կարող քրիստոնյա լինել, սակայն քրիստոնյաների մեջ կարող են ի հայտ գալ միասեռականության ախտով վարակված անձեր: Վերջիններիս Աստվածաշունչը հորդորում է մեղքից մաքրվելու, զղջումով ու ապաշխարությամբ Տիրոջը դառնալու, «քանի որ մեղքի վարձը մահն է, իսկ Աստծո շնորհը` հավիտենական կյանք` մեր Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով» (Հռ. 6.23): Եկեղեցին, սուրբգրային պատգամին հավատարիմ, կոչ է անում միասեռականներին ապաշխարելու Եկեղեցուն անդամագրվելու համար, հաստատակամություն դրսևորելու նման հակումներից ձերբազատվելու և Աստծո կամքի համաձայն ապրելու:

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Society, TOP, Լրահոս, Հասարակություն, Հոգևոր բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն