Գլխավոր » Culture-Hogevor, Society, Լրահոս, Հասարակություն, Հոգևոր

Ովքե՞ր են հոգևորականի անվան տակ հանդես եկող ակտիվիստները

Հունիս 9, 2018թ. 15:49
հայր Կորյուն

Թավշյա հեղափոխությամբ ոգևորված հրապարակ են նետվել ինչ-որ խմբեր, որոնք իրենցառաքելությունն են համարում մեղադրանքներ հնչեցնել Հայ եկեղեցու, Մայր Աթոռիմիաբանության և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հասցեին: Եվ դա անում են քրիստոնյային ոչ վայել հայհոյախոսությամբ ու կեղծիքով:

Եվ հիմա ժամանակն է պարզել իրականությունը, որպեսզի մեր ժողովուրդն էլ հասկանա, թեի՞նչ է կատարվում, ովքե՞ր են այս բողոքավորները, ի՞նչ շահեր ու նպատակներ են նրանքհետապնդում:

Հայտնի խոսք կա, երբ թշնամին բացահայտ է գործում, նրա դեմ ավելի հեշտ է պայքարել,սակայն առավել դժվար է, երբ այն ծպտված է: Եվ հիմա գործ ունենք Հայոց եկեղեցուհոգևորականի անվան տակ հանդես եկող ծպտյալների հետ, որոնք սեփական նեղ շահերովպայմանավորված ատելություն, կեղծիք, զրպարտանք ու ապատեղեկատվություն ենտարածում մեր հոգևոր հայրերի հասցեին:

Հատկապես, միտումնավոր ստվերվում է Ամենայն Հայոց Հայրապետի՝ Գարեգին Երկրորդիկատարած աշխատանքը՝ անհիմն մեղադրանքներ շռայլելով նրա հասցեին: Եվ դա անում ենխտրականություն չդնելով միջոցների ու մեթոդների մեջ, օգտագործելով սոցիալականցանցերը, լրատվության միջոցները:

Մտահոգիչ է այն, որ բողոքավորների կոչերին միացել են նաև Եկեղեցու հավատացյալներ,որոնք իրականում անտեղեկ են, թե ովքե՞ր են կանգնած այս ամենի հետևում, ովքե՞ր են հայքրիստոնյանի անվան տակ հակասություն, բախում հրահրում և փորձում խաղալ մերհավատացյալ ժողովրդի հոգևոր զգացմունքների վրա:

Բողոքավոր հոգևորականների խումբը փորձում է ժողովրդի մոտ տպավորություն ստեղծել,թե իրենք ոտքի են ելել եկեղեցին բարեփոխելու համար, իսկ Մայր Աթոռը, Վեհափառհայրապետն ու հոգևոր դասն ընդդիմանում են իրենց առաջարկած բարեփոխումներին: Սախմբի կողմից տարածվող ապատեղակատվություններից մեկն է՝ ժողովրդի մեջ Վեհափառիանձի հանդեպ ատելություն բորբոքելու ստոր մտադրությամբ: Մինչդեռ իրականությունըբոլորովին այլ է. Հայոց Եկեղեցին երբեք դեմ չի եղել ներքին բարեփոխումներին ու այսօր էլայդ փոփոխությունները կատարվում են, այլ բան է, որ մեր ժողովրդի մոտ կատեղկատվական պակաս՝ ի՞նչ աշխատանքներ է անում մեր հոգևոր դասն ու ինչպե՞ս, այսհարցերը հիմնականում չեն բարձրաձայնվում, պաշտոնական հաղորդագրություններըչափազանց սուղ են, մյուս կողմից էլ մեր հոգևորականներն իրենց գործերի մասին քչախոս են, համարում են, որ հայրենիքին ու Աստծուն ծառայելն իրենց պատքն է, ու այդգործերըպետքէարվենլռությամբ: Տեղեկատվական պակասից փորձում են օգտվել Եկեղեցունու Վեհափառին հալածել ցանկացողները:

Եվ ուրեմն, ովքե՞ր են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին, նրա գահակալին ու հոգևոր դասինհետևողականորեն վարկաբեկող այս բողոքավորները:

Ակտիվիստ հայր Կորյունի ու մյուսների աղանդավորական հետքերը

Սկսենք փոքր-ինչ հեռվից:

Տարիներ առաջ Տեր Հարություն անունով քահանա ձեռնադրված մեկը ծառայության էանցնում Սուրբ Գայանե վանքում: Ավելի ուշ պարզվում է, որ մինչ հոգևորական դառնալըտեր Հարությունն իր կնոջ հետ Երևանում զբաղված է եղել աղանդավորական քարոզչությունտարածելով:

Հայտնվելով Սուրբ Գայանեում՝ հայ հոգևորականի անվան տակ նա շարունակել էաղանդավորական նույն մեթոդներով իրականցնել իր գործունեությունը: Եկեղեցուն կիցստեղծել խմբեր, իբրև թե մարդկանց հոգևոր գիտակցությունը բարձրացնելու բարիցանկությամբ: Սակայն խմբերում առկա իրավիճակի մասին մեզ հասած տեղեկատվությամբայլ պատկեր է բացվում. այնտեղ հաճախող հավատացյալները հայտնվել են ստրուկիկարգավիճակում՝ ծառայելով տեր Հարությունին: Իսկ որպեսզի իրանձինուղղվածծառայությունն ավելի արդյունավետ լինի, վերջինսխմբի անդամներին թույլ է տալիսբնակություն հաստատել իր տանը՝այն վերածելով տարօրինակ հավաքատեղիի:

Պատմում են, թե հավատացյալները լվացել են քահանայի ոտքերը, սննդի լավ բաժինը պահելտեր հոր համար, մնացորդը իրենք կերել: Նկատենք, որ սա իսկը աղանդավորներին բնորոշպահվածք է: Այս զոմբիացած մարդիկ, գտնվելով քահանայի ու նրա կնոջ հոգեբանականներգործության տակ, այդ ամեն արել են իբրև ծառայություն Աստծուն, սակայն իրականումառաջնորդվել են ոչ թե Հիսուս Քրիստոսի պատվիրաններով, այլ Տեր Հարությունիհրահանգներով:

Բայցսա դեռ ամենը չէ, օգտվելով իր հոգևոր դերից տեր Հարությունն անգամ երիտասարդաղջիկների նկատմամբ ոտնձգություն է թույլ տվել: Բողոքներն հասնում են Կաթողիկոսին, ևորպես պատիժ քահանային կանխակայում են, այսինքն, դադարեցնում են նրա հոգևործառայությունը: Որոշ ժամանակ անց, Տեր Հարությունի մահից հետո, նրա <հոգևոր>գործունեությունը շարունակում է կինը, որն իրեն հռչակում է տիրուհի, տարածքում նրանբոլորն հենց այդ անունով էլ դիմում են: Այսօր խումբը գործում է տիրուհու անմիջականհրահանգներով ու հսկողությամբ:

Հարց կառաջանա. ի՞նչ կապ ունի տեր Հարությունը, նրա ինքնահռչակ <տիրուհի> կինն ուստեղծված խումբը այսօրվա ցուցարարների հետ: Պարզվում է, որ կապը բավականին սերտ է. Վեհափառի դեմ ցույցերի մասնակիցների գերակշիռ մասը, այդ թվում ցույցերի ակտիվիստհայրԿորյունը հիշյալ խմբի անդամներ են: Տեր Հարությունին անձամբ ճանաչողներն ասումեն, թե հայր Կորյունն իր պահվածքով, իր աղանդավորական ոճով ու մեթոդներով, անգամ իրարտաքին տեսքով ամբողջությամբ կապկում է տեր Հարությունին:

Եվս մեկ փաստ. տեղեկացանք, որ Վեհափառի դեմ կեղծ լուրեր տարածող այս ակտիվիստ հոգևորականն արդեն մեկ անգամ ժողովրդի պահանջով քշվել էիր հոգևոր ծառայության վայրից՝ Արմավիրի մարզի Մրգաշատ գյուղից: Գյուղացիները բազմաթիվ բողաքներ ենուղղել թեմի առաջնորդ Սիոն Սրբազանին ու խնդրել՝գյուղն ազատել հայր Կորյունից:

Մրգաշատ գյուղից հետո վերջինս ծառայության է անցնում Սուրբ Գայանե վանքում ուայստեղ էլ դառնում տեր Հարությունի տիկնոջ՝<<տիրուհու>>խմբի անդամն ու զինվորը:

Եվ այսօր հայ հոգևորականի անվան տակ աղանդավորական վարքագիծ դրսևորող այսանձն ու խմբի անդամներն իրենց իրավունք են վերապահել հայտարարելու, թե բոլորվեհափառները ԿԳԲ-ի գործակալներ են եղել ու կան:

Երեկ բողոքավորների ու հայր Կորյունի հետ հանդիպել էին մի քանի հավատացյալերիտասարդներ, նրանք ցնցված էին ու հիասթափված՝ լսելով քահանայի ցինիկ խոսքերը(նացուցարաներին պատմել է Վեհափառի հետ իրենց հանդիպման մասին, ասելով՝<սատկացրի կաթողիկոսին>) համոզվել են, որ քահանայի վեղարի տակ իրականումթաքնված է մի անձ, որն իր կերպարով ոչ մի առնչություն չունի իրական հոգևորականի հետու այժմ էլ զբաղված է եկեղեցու միասնականությունը քանդող, եկեղեցու հանդեպ թշնամանքհրահրող գործողություններով:

Այժմ խումբը Երևանի Սուրբ Աննա և Սուրբ Կաթողիկե եկեղեցիների բակում վրան է խփել ունստացույց է անում: Նպատակ ունեն իրենց շուրջը համախմբել հոգևորականների ևհավատացյալների ավելի մեծ շրջանակի՝ հասնելու Վահափառի հրաժարականին: Խմբիվերջնագրային ոճը, Մայր Աթոռի առաջարկները կտրականապես մերժելը, փաստում են այնմասին, որ գործ ունենք հայ հոգևորականին ոչ հարիր վարքագիծ դրսևորող անձանց հետ:Իսկ եթե նրանք ճշմարիտ հոգևորականներ են պետք է լավ իմանան, որ եկեղեցականհարցերը չեն լուծվում քաղաքական մեթոդներով՝ միտինգներով, նստացույցերով, առավել ևսչի կարելի զրպարտել, հայհոյախոսությամբ կեղծ լուրեր տարածել. սա մեղք է: Եթե նրանքառաջնորդվում են Աստվածաշունչով, ապա պետք է լավ իմանան Աստծո պատգամը՝չհայհոյե՛ս ժողովրդի առաջանորդին, <<Լսեցեք ձեր առաջնորդներին ու հնազանդվեցեքնրանց…>>:

Բերեմ աստվածաշնչյան մեկ օրինակ ևս: Երբ Մովսեսի դեմ ապստամբում են մի խումբհոգևորականներ ու աշխարհականներ, Աստված պատժում է նրանց. <<Երկիրը բացվեց ևկուլ տվեց նրանց ու նրանց հարած մարդկանց>> (Աստվածաշունչ , թվոց 16):

Աստծոն հաճելի չէ հոգևոր առաջնորդի հանդեպ բամբասանք ու չարախոսությունտարածելը: Եվ Աստված պատժում է չարախոսներին:

ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Culture-Hogevor, Society, Լրահոս, Հասարակություն, Հոգևոր բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն