Գլխավոր » Analitika, Society, Լրահոս, Հասարակություն

Ժամանակն է փոխել մեկ անձի ցանկությամբ ընտրված՝ թշվառության խորհրդանիշ օրհներգը

Հունիս 16, 2018թ. 19:45
1316513578gimn-armenii

Շեքսպիրյան հանրահայտ հարցադրման պես՝ արդեն մի քանի տարի է հնչում է նույնհարցը՝ փոխե՞լ, թե՞ չփոխել Հայաստանի պետական օրհներգը: Այսօր դարձյալ այնքննարկումների սեղանին է:

Ակնհայտ է, որ թեմայի արծարծումն անմիջականորեն կապված է ներհայաստանյանհեղափոխական տրամադրությունների հետ: Ու դարձյալ հանրային քննակումներիդաշտում Հայաստանի Հանրապետության նոր օրհներգ ունենալու պահանջն է.մտավորական շրջանակներում մտմտում են՝ ինչո՞ւ չանդրադառնալ պետականխորհրդանիշների փոփոխման խնդրին ու, ի վերջո, չլուծել այդքան քննարկված ուչարչրկված հարցը:

Այսօրվա օրհներգը, որը հիմնված է Առաջին Հանրապետության (1918-1920թթ.) քայլերգի վրա, խստագույնս քննադատվել է թե՛ իր անհաջող երաժշտության, թե՛տեքստի առումով: Ինչպես գիտենք, հիմնի տեքստը վերցված է Միքայել Նալբանդյանի«Իտալացի աղջկա երգը» բանաստեղծությունից, որի 18 քառատներից վերցվել է միքանիսը, հետո մի քանի տողեր փոփոխվել են ու փորձ է արվել, իբրև թե, նորացնել, հարմարացնել ժամանակի մտածողությանը: Սակայն ստացվել է մի իսկական խառնաշփոթ. բառերի մեջ ակնհայտ անհամապատասխանություն կա մերժամանակների հետ: Հիշենք, թեկուզ հետևյալ տողերը՝ «յուր որդիքը արդ կանչում են,ազատ անկախ Հայաստան»՝ տպավորությունն այնպիսին է, թե հայ ժողովուրդը դեռօտարի լծի տակ է ու շարունակում է անկախության համար իր պայքարը:

Չնայած «թշվառ» բառը հանվել է տեքստից, բայց թշվառության զգացումնամբողջությամբ պահպանված է: Այդ զգացողությունը կա նաև երաժշտության մեջ: Մասնագետները մատնանշում են, որ Հայաստանի օրհներգի երաժշտությունը հայկական չէ, հետևաբար, չի կարող բխել մեր հոգուց, մեր սրտից: Երաժշտությանմեջ չկա վերելք, մի բան, որը պետք է բնորոշ լինի օրհներգերին, փոխարենը կա՝ վայրէջք:Թե՛ խոսքերի, թե՛ երաժշտության խեղճությունը պետական օրհներգը դարձնում էթշվառության խորհրդանիշ: Սա է պատճառը, որ այն այդպես էլ չերգվեց ժողովրդիկողմից, չդարձավ ժողովրդինը: Նկատած կլինեք՝ անգամ պետական միջոցառումներիժամանակ այն գրեթե չի երգվում:

Մինչդեռ պետության հիմնը՝ իր բառերով ու երաժշտությամբ պետք է լինի հզոր,լուսավոր, համախմբող, ամփոփի ժողովրդի, երկրի հարատևության գաղափարն ուդրանով դառնա ոգեշնչող:

Անկախ Հայաստանի պետական խորհրդանիշների՝ այդ թվում օրհներգի ընտրությանորոշումը կայացվել է 1991-ին, բայց դա իրականում ընտրություն չի էլ եղել, այլ մեկմարդու ցանկության կատարում: Պատմում են, թե օրհներգի այս տարբերակի ընդունումըկայացվել է ոտքի վրա, հապշտապ, ու չնայած հանձնաժողովի անդամները եղել ենժամանակի հայտնի մտավորականները, սական առանց քննարկման ընդունել են առաջիննախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջարկը:

Ի դեպ, տարիներ առաջ կոմպոզիտոր Էդվարդ Միրզոյանը, որն այս օրհներգն անվանումէր խայտառակություն, որպես հանձնաժողովի նիստի մասնակից պատմում էր, որօրհներգի հարցում կայացված որոշումը եղել է ժամանակավոր՝ հետագայում փոխելուպայմանով: Այնպես որ, իրապես ժամանակն է լրջորեն մտածել 1991-ին քաղաքական ինչ-ինչ ուղղորդումների արդյունքում ընդունված օրհներգն արագ փոփոխելու մասին:

Այս տարիներին քանիցս հանձնաժողով ստեղծելու առաջարկ է արվել, որպեսզիմասնագետները նստեն, մտածեն ու խելացի որոշում կայացնեն օրհներգի հարցում: Բայցտարբեր պատճառներով՝ երբեմն ամբիցիաների, երբեմն՝ քաղաքական, սայլը տեղից չիշարժվել:

2006 –ին կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը գրեց նոր օրհներգի երաժշտություն՝հիմված Չարենցի «Ես իմ անուշ Հայաստանի» հրաշալի բանաստեղծության վրա: Լսեցին,հավանեցին, բարձր գնահատեցին, ու ամեն ինչ այդքանով ավարտվեց: Շառլ Ազնավուրնէլ Հայաստանի նոր օրհներգի հարցում իր առաջարկությունն արեց՝ ընտրել իր ևԿարվարենցի համահեղինակած «Քեզ համար, Հայաստան» երգը: Այս առաջարկը դարձյալմերժվեց, ու պետք է ասեմ՝ մերժումն արդարացված էր: Երգը գրվել է Սպիտակի ավերիչերկրաշարժի օրերին, այն երգվեց ու դարձավ Ազնավուրի հոգու, սրտի զորակցությանարտահայտությունը աղետից տուժած իր ժողովրդին: Չնայած հրաշալի երգ է, սակայնգրվելու առիթն է ողբերգական, ու դրանով իսկ՝ դառը հիշողություններ արթնացնող:Ուրեմն, նման առիթով ծնված երգը երբեք չի կարող լինել պետության հիմներգ:

Օրհներգի շուրջ ծավալված քննարկումները հիմա եկել ու կանգ են առել ԽորհրդայինՀայաստանի քայլերգի ընտրության վրա: Աշխարհահռչակ կոմպոզիտոր ԱրամԽաչատրյանի երաժշտությամբ ու բանաստեղծ Սարմենի խոսքերի հիման վրա գրվածօրհներգն անփոխարինելի է, կարծես, բոլոր առաջարկների շարքում: Ու դա ամենևինպատահական չէ: Խաչատրյանն իր ստեղծագործական կյանքում մշտապես ներշնչվել էազգային երաժշտությամբ. օրհներգի երաժշտության հիմքում ևս միջնադարյան հայշարականն է, ահա թե ինչու է Խորհրդային Հայաստանի քայլերգն այդչափ ազգային ուայդչափ ոգեղեն:

Մերժել խաչատրյանական հզոր երաժշտությամբ գրված, ունկընդրին ոգեղենությունհաղորդող օրհներգը միայն նրա համար, որ խորհրդային տարիներին է ստեղծվել, անկեղծասած, անընդունելի է:

Մոտ օրերս ՀՀ խորհրդարանում սպասվում են քննարկումներ մշակութայինքաղաքականության փոփոխության շուրջ, որի շրջանակներում դարձյալ քննարկմանառարկա կդառնա Հայաստանի պետական օրհներգի փոփոխության հարցը:

Հուսանք՝ կդրսևորվի անհրաժեշտ համարձակություն և կամք, ու կկատարվի երկարսպասված փոփոխությունը:

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Analitika, Society, Լրահոս, Հասարակություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն