Գլխավոր » Politics, Լրահոս, Հասարակություն

Հակագեներալը

Հունիս 19, 2018թ. 15:39
manvel-grigoryan-e1529176488503-large

Պատերազմի մեջ գտնվող երկրում «զինվորի փայ գողացողին» ժողովուրդը մեկ անունովէ կոչում՝ դավաճան: Պատերազմող երկրում «զինվորի փայ գողացողի» խարանով ապրողի համար կյանքըծանր է, շա՜տ ծանր… առավել սարսափելի է, երբ այդ խարանը կրողը ազգային հերոսիկոչում ունի…

Երկու օր է, որ մեր ժողովուրդը ԱԱԾ բացահայտումներից՝ հակագեներալիպարտակածների մասին լսածից ու տեսածից կարկամած, ցնցված է: Գողանալ ումի՞ց՝երկրի սահմանը օր ու գիշեր թշնամուց հսկող մեր որդիների՞ց, մեր հերոս զինվորի՞ց, մերպահապան բանակի՞ց:

Գողանալ սերմացու գողացող մկան պես, թուխս գողացող աղվեսի պես…

Գողանալ, լափել ճակատում կռվող զինվորների համար մեր երեխաների հավաքած-հանգանակած խտացրած կաթը, «տուշոնկան» ու դրանով կերակրել սեփականգազանանոցը…

Իսկ մեր դպրոցականների նամակնե՞րը, որ գրվել էին զինվորների համար ուտեղ չեն հասել: Երրորդ դասարանցի աղջնակի նամակ տեսանք բոլորս, տեսանքհեռուտաեթերից ու իմացանք,որ իր սահմանապահ զինվոր եղբորն ուղարկած նրա սերն ու ջերմությունը ևս փակվելէր պահեստում…

Հետո նաև իմացանք, որ հակագեներալը ինչ-որ մեքենայություններով սեփականել է բանակի համար դրսից՝ մեր հայրենակիցների ուղարկած մեքենաները` բազմագույնբազմաձև, ռետրո…

Բա, այդքան զենք ու զինամթե՞րքը, հակատանկային միջո՞ցը, ինչո՞ւ էր պահ տվել առանձնատանը: Եթե դրանք հակառակորդի դեմ ուղղվելու համար էին, ուրեմն դրանցտեղը պետք է լիներ միայն զինված ուժերի զորանոցներում: Սեփական առանձնատանըպահվող զենքն ո՞ւմ դեմ էր կրակելու, հակատանկային զենքով ո՞ւմ տանկին էր շարքիցհանելու: Բա փամփուշտները… Իսկ ապրիլյան պատերազմի օրերին մեր տղերքը դրանցկարիքը շատ ունեին…

Նյութապաշտություն, ամենաթողություն, անպատժելիություն. երևույթներ, որարդարացում չունեն:

Հայ ժողովուրդ շատ բան կարող է ներել ու շատերին է ներել, բայց երբեք չիկարող հանդուրժել ու իր քրիստոնեական խղճմտանքին արժանացնել զինվորից սնունդու գուլպա գողացողին: Սա համազգային ամոթ ու խայտառակություն է:

Մեկը մյուսի հետևից ԵԿՄ տարբեր բաժանմունքներ հայտարարություններ են տարածում,թե ժողովուրդ, մեզ չնույնացնեք Մանվել Գրիգորյանի հետ: Ուշ չէ՞, Ժողովուրդն այսօրկարող է՞ ընդունել ձեր մեղայականը: Դժբավարանում եմ ասել: Փոխարենը ժողովուրդըհարցեր ունի տալու նույն ԵԿՄ-ին. կկարողանա՞ն բացատրել, թե ինչու՞ հայ երեխայի նամակը չի հասել իր զինվորին ու պահ է տրվել «գեներալի» առանձնատանը՝ իրուղարկած խտացրած կաթի արկղերի հետ փաթեթավորված: Ժողովուրդն արդարացիհարց է հնչեցնում՝ Մանվելի կողքիները տեղյակ չե՞ն եղել նրա կողմից իրականացվողթալանից, թե՞ վախից կուչ են եկել ու լռել՝ նրա «գեներալական» զայույթինչարժանանալու համար: Չգիտեի՞ն, որ իմանալնու չհայտնելը նույնպես հանցագործություն է:

Հարցերը շատ են, իսկ պատասխաներ դեռ չկան…

Ի դեպ, այս օրերին տարբեր հայտարարություններ, խոսքեր ՝ հիասթափությանվրդովմունքի, լսեցինք նաև նախկիններից՝ Հանրապետականներից: Որպես լրագրողհաճախ եմ առիթ ունեցել զրուցելու ՀՀԿ-ի ակունքներում կանգնած քաղաքականգործիչների հետ ու լսելու միևնույն մտահոգությունը, դժգոհությունը, թե ինչո՞ւ պետք էիրենք պատասխան տան ՀՀԿ մտած թալանչիների, ՀՀԿ գաղափարախոսությունիցմղոններով հեռու կանգնած, Նժդեհից ու նժդեհականությունից ոչինչ չհասկացողմարդկանց համար: Ինչո՞ւ պետք է ամաչեն, կարմրեն շմայսների, մանվելների,լիսկաների, լֆիկների ու մյուս մականունավորների համար:

Սակայն ՀՀԿ գաղափարականները, փաստորեն, անկարող եղան իրենց կուսակցությունըձերբազատել այդ խոցերից… Ու հիմա մոլախոտի պաշտճառով ՀՀԿ-ն ապրում է իրպատմության ամենածանր էջը…

Դառնամ մեկ այլ մտահոգիչ երևույթի: Այս օրերին շատ է խոսվում այնմասին, թե բոլորիս մեջ սպանվեց հավատը մեր երկրի վաղվա օրվա հանդեպ, կա մեծ,սարսափելի հիասթափություն,վաղը ո՞նց են մեր զինվորները սահման պահելու, ո՞նց ենք սերունդ դաստիարակելու: Բայց ո՞վ ասաց, որ Մանվելի ու իր նմանների կերպարով ենք մինչևհիմա սերունդ դաստիրակել: Ճիշտ հակառակն է, Մանվելը ժողովրդի կողմից երբեք չի ընկալվել որպես ազգային հերոս, անունովհնչել է, բայց ոչ բովանդակությամբ:

Ժողովուրդը շատ լավ է ճանաչում իր իսկական հերոսներին՝ մոնթեներին, լեոնիդներին, դուշմաններին ու թաթուլներին, որոնցով դաստիարկվել է երեկ, այսօր ու վաղը՝ նույնպես:

Իսկ հիմա սթափվել է պետք ու համախմբվել, ոչ թե ընկճվել, այլ պայքարել միասնաբար՝ նյութապաշտությունն ու ամենաթողությունը մերժելու, մեր ներսի մանվելներին բացառելու համար:

ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Politics, Լրահոս, Հասարակություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն