Գլխավոր » Politics, Լրահոս, Քաղաքականություն

Իսկ հետո քո մեծապատիվ կուսակիցները Հայաստանի հպարտ քաղաքացիներին կանվանակոչեն ՛՛համբալներ՛՛ ու քաղաքապետ, մարզպետ կամ նախարար կդառնան.Հմայակ Հովհաննիսյան

Մայիս 24, 2018թ. 01:24
Հմայակ Հովհաննիսյան

Մի բան է, երբ դու ընդդիմություն ես և դուխով պահանջում ես Հայաստանը դուրս բերել ԵԱՏՄ-ից ու ՀԱՊԿ-ից, ազատել քաղբանտարկյալներին, վերացնել կուտակային հիմնադրամի համար գանձվող վճարները, պահանջում ես Արմեն Սարգսյանից տեղեկանք ներկայացնել, և մի այլ բան է, երբ դու իշխանություն ես:

Իշխանություն դառնալուց հետո պետք է դուխով քո դիրքորոշումը 180 աստիճանով փոխես ու հրաժարվես քո հռչակածն ի կատար ածելուց, ինչը սկզբի շրջանում ժողովրդական զանգվածները կդիտեն որպես խելքի արտահայտություն ու անվերապահորեն քեզ կնվիրվեն:

  Իսկ հետո քո մեծապատիվ կուսակիցները Հայաստանի հպարտ քաղաքացիներին կանվանակոչեն ՛՛համբալներ՛՛ ու քաղաքապետ, մարզպետ կամ նախարար կդառնան: Դու էլ կասես, որ լավ է պոլի փետ լինի, բայց քո կուսակիցներից:

   Այս ամենը մենք մեկ անգամ՝ 30 տարի առաջ, արդեն տեսել ենք: Տեսել ենք, ինչպես էր ժողովուրդը սկզբից կուռքերի նման մեծարում, իսկ հետո նույն կրքոտությամբ անիծում ՛՛Ղարաբաղ՛՛ Կոմիտեի անդամներին ու ՀՀՇ առաջնորդներին:  Այսօրվա ուսանողները և բուհը վերջերս ավարտած նախարարները դա չեն տեսել, չեն պատկերացնում, թե ի՜նչ վայրիվերումներ են լինում փոթորկոտ տարիներին:

Երբ Նապոլեոնի իշխանավարության 100 օր տևած երկրորդ ժամանակաշրջանում նրա մարշալները հիանում էին, թե ի՜նչ մեծ ոգևորությամբ են ֆրանսիացիները կայսրին ընդունում, ի՜նչ պատիվներ են նրան մատուցում, ինքը՝ Նապոլեոնը քմծիծաղով արտաբերեց. ՛՛Այս նույն ժողովուրդը նույն ոգևորությամբ կարձագանքի ինձ կառափնարան տանելու որոշմանը՛՛:

   Այո, իմաստուն, փորձառու կայսրը գիտեր, թե որքա՜ն փոփոխական են զանգվածների տրամադրությունները , որքա՜ն հաճախ են մեծ սպասումներն ու ոգևորությունը վերածվում հիասթափության և նույնիսկ ատելության:

   Չէ՝ ով և ինչ ուզում է թող ասի, բայց փորձառությունն ու իմաստությունը քաղաքական գործիչի համար ավելի կարևոր են, քան բոլոր մյուս դրական հատկանիշները միասին վերցված…

Հմայակ Հովհաննիսյան, քաղաքագետ

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Politics, Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն