- ԱրմԱր Լուրեր | Armenia News | Հայաստան և Արցախ - http://armarlur.com -

Եթե այսպես շարունակվի, սա շատ մտահոգիչ կլինի նոր կառավարության երկարակեցության ու վստահության համար. Ստյոպա Սաֆարյան

Այսքան չարաշահումների մասին բացահայտումներ են լինում ու քրեական գործեր չկա՞ն հարուցված:

Սիրելիներս, նախկին իշխանությունների օրոք էլ բավական շատ կարդում էինք այդպիսի բացահայտումներ /ուրիշ բան չէ՝ այցելեք Հետքի արխիվ/, բայց կարծես թե դա լոկ ընթերցանության համար էր, ու ոչ մի պատիժ:

  Իրավական պետություն չենք ունենալու, քանի դեռ չունենք պատժելիության սկզբունքի կիրառումը: Այլապես կստացվի, որ երկրի խոշորագույն կոռուպցիոներները մաղարիչով պրծնում են՝ մեղքերի թողություն հանրային պախարակման դիմաց:

   Եթե այսպես շարունակվի, սա շատ մտահոգիչ կլինի նոր կառավարության երկարակեցության ու վստահության համար: Հետո չասեք, թե հակահեղափոխական ենք:

   Պարզապես ուզում ենք իրավական պետություն ունենալ: Ոչ ավելին:

Իր ֆեյսբուքյան էջին գրում է քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանը