Գլխավոր » Լրահոս, Քաղաքականություն

Չէ տղերք, Թրամփն ու Սորոսը նույն գծի մեջ չեն, նրանք թշնամիներ են

Մայիս 22, 2018թ. 15:37
Սուրեն Սարգսյան

Ջորջ Սորոսը և Դոնալդ Թրամփը անձնական թշնամիներ են:  Վերջերս մի քանի «անտեղյակ» գրառում տեսա Սորոսի և Թրամփի «նույն գծի մեջ լինելու» մասին: Ցանկանում եմ մի հստակեցում անել: Սորոսի գիծը ամերիկյան գիծ չի:

Սորոսը և Թրամփը թշնամիներ են: Անձնական թշնամիներ: Ընտանեկան թշնամիներ: Վաղուցվա թշնամիներ: Գաղափարական թշնամիներ: ԱՄՆ նախագահի և Սորոսի հարաբերությունները երկար եմ ուսումնասիրել, սրա վերաբերյալ կարող եմ թեզ գրել: Սորոսը մշտապես բացեիբաց քննադատել է Թրամփին, նույնիսկ մինչ Թրամփի նախագահ ընտրվելը: Դիտեք Սորոսի ելույթը Մյունխենի անվտանգության համաժողովի ժամանակ (վիդեոն կա) որտեղ նա արդեն «անձնականով է կպնում» Թրամփին:

Մինչ գրառում անելը ուսումնասիրեք Իվանկայի և Կուշների հարաբերությունների պատմությունը Սորոսի հետ: Ուսումնասիրեք Սորոսի և ԱՄՆ-ում ամենաազդեցիկ հրեական լոբբինգի թշնամական հարաբերությունները: Մի մոռացեք, որ ԱՄՆ անվտանգության խորհրդի ներկայիս քարտուղար Բոլտոնին Սորոսն էր խանգարում դառնալ ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան ու ստեղ էլ խոր թշնամանք կա: Ուսումնասիրեք Սորոսի կողմից Քլինթոնին ֆինանսավորելու փաստը և Թրամփի ընտրվելու արդյունքում 1մլրդ դոլարի կորուստը: Տեսեք Սորոսի չիրականացված կանխատեսումները «Թրամփը չի ընտրվելու 2016-ին», «Թրամփը Կորեայում միջուկային պատերազմ է հրահրելու» մասին: Շատ չխորանամ, անվերջ կարողա գրեմ:

Չէ տղերք, Թրամփն ու Սորոսը նույն գծի մեջ չեն: Գծերը ստուգեք:

Իր ֆեյսբուքյան էջում գրում է Սուրեն Սարգսյանը

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն