- ԱրմԱր Լուրեր | Armenia News | Հայաստան և Արցախ - http://armarlur.com -

Մենք Ադրբեջանի հետ սահմանին դիրքերի փոփոխություն թույլ չենք տա. ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար

Նախիջեւանի ուղղությամբ տիրող իրավիճակի մասին զեկույցը ցույց է տալիս, թե ինչու են արտաքին գործերի եւ պաշտպանության նախարարները հենց այդ հատված այցելել: Այս մասին մայիսի 22-ի տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը:

Տիգրան Բալայանը հիշեցրեց, որ, ինչպես արդեն հաղորդվել է, այս հատվածում ադրբեջանական կողմն ինժեներական աշխատանքներ է տանում, ինչը վտանգ է ստեղծում մեր դիրքերի համար: «Մենք բազմիցս զգուշացրել ենք, այդ թվում` միջնորդներին, որ նման գործողությունները լարում են իրավիճակը եւ կարող են զոհերի հանգեցնել»,- ասաց Բալայանը` հավելելով, որ ադրբեջանցի զինվորի մահը կարող էր անկանոն հարաբերությունների արդյուքն լինել, այլ՝ ոչ թե փոխհրաձգության, ինչպես պնդում է Բաքուն:

«Ամեն դեպքում, մենք թույլ չենք տա փոփոխել դիրքերը որեւէ հատվածում»,- հայտարարեց Տիգրան Բալայանը:

«Մեր գործընկերները տեղեկացված են Ադրբեջանի գործողությունների մասին: Նրանք նաեւ տեղեկացված են, որ այդ գործողությունները կարող են լարվածության սրամն հանգեցնել», – ավելացրեց ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղարը: