Գլխավոր » NKR, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Հասարակություն

Արցախի համար որևէ դրական գործ անելու ցանկություն ունեցողները թող միանան մեզ. Արտակ Բեգլարյան

Մայիս 18, 2018թ. 23:26
արտակ բեգլարյան ԼՂՀ

Արցախի Հանրապետության ՄԻՊ աշխատակազմի դեպարտամենտի ղեկավար Արտակ Բեգլարյանն Արցախում նոր ծրագրեր իրականացնելու առաջարկով դիմում է ողջ  հայությանը: Այս մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում:

 

Սիրելի՛ ընկերներ,
Երևի ձեզնից շատերը ծանոթ են Awesome foundation-ին, որի Երևանի մասնաճյուղի համակարգողները Samvel Martirosyanը, Albert Poghosyanը, Hovhannes Aghajanyanը և Jemma Safaryanն են: Շուրջ 40 դոնոր ամսական վճարում են 25 դոլար, և ամեն ամիս մի հետաքրքիր ծրագրի իրագործման համար, առանց բյուրոկրատական քաշքշուկների, հատկացնում են 1000 դոլար դրամաշնորհ՝ ներկայացված ծրագրերից մրցակցային սկզբունքով ընտրելով լավագույնը:

Երևանի Awesome-ի միջոցներով այդպիսի բազմաթիվ հետաքրքիր ու արդյունավետ ծրագրեր են իրագործվել տարիներ շարունակ Հայաստանում, այդ թվում՝ Արցախում: Օրինակ՝ նրանց աջակցությամբ տարիներ առաջ ես իրագործեցի փողոցային արվեստի փոքր փառատոն Արցախում, իսկ վերջերս Արա Հարությունյանը Նոր շեն գյուղի դպրոցում հիմնեց մեթոդական լաբորատորիա՝ տեղի պատանիների համար, Knar Babayanն էլ ժամանակակից արվեստի նախագիծ իրականացրեց Բերձորում… միգուցե այլ ծրագրեր էլ են Արցախում իրագործվել, բայց ես տեղյակ չեմ կամ չեմ հիշում:


Վաղուց գաղափար ունեի Արցախում էլ հիմնել նման հիմնադրամ (ի դեպ, լրիվ ոչ ֆորմալ ակումբ է՝ առանց իրավական գրանցման): Ուստի, ովքեր ցանկանում են Արցախի երիտասարդության ու հասարակական հատվածի համար ինչ-որ լավ բան անել, նրանց համար սա լավ հնարավորություն է: Յուրաքանչյուր մասնակից լրիվ իրավահավասար սկզբունքով մաս կկազմի այս ակումբին և, երկու կամ երեք ամիսը մեկ (պարբերականությունը միասին կորոշենք) վճարելով 25-40 դոլար (գումարի չափը կախված կլինի մասնակիցների/դոնորների քանակից)՝ միասին կֆինանսավորենք մրցույթով անցնող ծրագրերից մեկը և կխթանենք կրեատիվ գաղափարների առաջքաշումն ու իրագործումն Արցախում:
Կխնդրեի բոլոր հետաքրքրված անձինք մեկնաբանությունով գրեն + նշանը, որպեսզի մի խումբ կազմենք ու միասին քննարկենք գործողությունների ծրագիրը:

Կարող եք նաև սույն հայտարարությունը տարածել և հրավիրել պոտենցիալ այլ մասնակիցների ուշադրությունը:


Բոլորը կարող են մասնակցել այս նախաձեռնությանը՝ անկախ բնակության վայրից (Արցախ, ՀՀ, Սփյուռք), միակ պարտադիր պայմանն Արցախի համար որևէ դրական գործ անելու ցանկությունն է և մեր կողմից որոշված պարբերականությամբ նշված գումարի չափով մասնակցությունը:

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել NKR, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Հասարակություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն