Գլխավոր » TOP, Լրահոս

«Ի՞նչ է, ուզում են օրենսդրորեն ոչնչացնել ՀՀ ինքնիշխանության վերջին նշույլնե՞րը». Արմեն Այվազյան

Մայիս 15, 2018թ. 21:01
արմեն այվազյան

ՀՀ սփյուռքի նորանշանակ նախարար Մխիթար Հայրապետյանն առաջարկում է երկպալատանի խորհրդարանստեղծելորոնցից մեկում ներկայացված կլինեն միայն սփյուռքի ներկայացուցիչները։ «Ես առաջ եմ տանելու այդ գաղափարը։ Դա մեր ծրագրային կարեւորագույն կետերից էր», նշում է նաԱնդրադառնալովվերոնշյալին` պատմաբան եւ քաղաքագետ, 1993-94թթՎիեննայում ԵԱՀԽ /այժմԵԱՀԿՀՀ պատվիրակությանգործող ղեկավար, «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի տնօրենդոկտոր ԱՐՄԵՆ ԱՅՎԱԶՅԱՆԸ գրումէ«Էս կարո՞ղ է հիմա էլ բան ու գործ թողնենք եւ սկսենք պայքարել այսպիսի ծայրահեղ վտանգավոր ու անհեթեթ ծրագրերի դեմ։ Այս նորանշանակը ո՛չ Սփյուռքից է բան հասկանում, ո՛չ ազգային անվտանգությունից, ո՛չ էլ անկախ պետականությունից: Ի՞նչ է, ուզում են օրենսդրորեն ոչնչացնել ՀՀ ինքնիշխանության վերջին նշույլները։ Ուզում են իրագործե՞լ ՀՀ տխրահռչակ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի «Պետության վախճանը» խայտառակ հոդվածի դրույթներն առանձին վերցրած հայկական պետությունում։ Շատ կարեւոր է պարզել, թե որտեղի՞ց է ծագում այս հակապետական գաղափարախոսությունը։ Ահա այստեղ ԱԱԾ նորանշանակ պետի համար առաջանում է կարեւոր ու հրատապ մի գործ։ Ու առհասարակ, այդ որտե՞ղ ու ո՞ր երկրում են նման խորհրդարան տեսել։ Այս երիտասարդին պետք է բացատրել, որ Սփյուռքը նախեւառաջ մեր ցավն է ու թուլությունը, այլ ո՛չ թե մեր ուժը, ինչպես ինքն է երեւի կարծում»։

ԱԱյվազյանը գտնում էոր սփյուռքի նորանշանակ նախարարի եւ իրթիմի պատկերացրած այդ զավեշտալի խորհրդարանումամերիկահպատակ սփյուռքահայը պաշտպանելու է ԱՄՆի շահերըռուսաստանահպատակը՝ ՌԴինըֆրանսահպատակն էլ՝Ֆրանսիայինըիսկ Հայաստանն ու հայ ժողովրդի շահերը հայտնվելուեն տասներորդ պլանում. «Այս հարցերի մասին այնքան շատ եմ գրել, որ արդեն հոգնել եմ։ Եթե մասնագետների ու հասարակության հետ խորհրդակցելու ունակություն ունեն, թող կարդան գոնե իմ «Հայաստան-Սփյուռք փոխհարաբերությունները ՀՀ ազգային անվտանգության տեսանկյունից» 80-էջանոց գիրքը»:

Եզրափակելով խոսքըԱԱյվազյանը շեշտում է. «ՀՀ նոր կառավարությունը թող զբաղվի ոչ թե մեռելածին պետականաշինական փորձարարությամբ, այլ վերջապես կառուցի ազգային անվտանգության գործուն համակարգ՝ ապահովելով ՀՀ ներքին ու արտաքին անվտանգությունը»։

iravunk.com

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել TOP, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն