Գլխավոր » TOP, Լրահոս, Հասարակություն, Հարցազրույցներ, Քաղաքականություն

Եկեք նաև չբացառենք, որ կառավարության այս թիմը կարող է լուրջ հաջողություններ գրանցել. Գարիկ Քեռյան

Մայիս 15, 2018թ. 14:31
Գարիկ Քեռյան

Հարցազրույց քաղաքագետ ԳԱՐԻԿ ՔԵՌՅԱՆԻ հետ

-Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե` հանրությունը պետք է զգաոր սա այն կառավարությունն էորն ինքն է ձևավորել, սակայն կադրային նշանական առաջին իսկ պահից հանրությունն արտահայտեց իր դժգոհությունը կոնկրետ անձերի վերաբեյալ,  անգամ ոմանք շտապեցին վարչապետի կադրային քաղաքականությունը  ձախողված որակել: Ձեր գնահատականը:

-Կառավարությանը պետք է գնահատական տալ ոչ թե ելնելով նշանակված անձերից, այլև նրա կատարած  գործուներությունից: Նախորդ կառավարության հանդեպ համաժողովրդական դժգոհությունը պայամանավորված է նրանով, որ համակագում ունենալով լավ կրթություն ստացած, դիպլոմ ունեցող, նաև իրենց անցած ուղով հայտնի պետական այրեր, սակայն նրանք մարդիկ էին, որոնք այս կամ այն ոլորտում իրականացրած իրենց գործունությամբ արժանացել էին մարդկանց դժգոհությանը:

Հիմա հակառակ երևույթի հետ գործ ունենք. նոր կառավարության մեջ ունենք ընդհանրապես պետական ծառայության մեջ փորձ չունեցող, պետական գործիչի իմիջ չունեցող երիտասարդներ, որոնք հեղափոխական շարժման ալիքի վրա են մտել կառավարություն:

Նկատենք, որ այս կառավարության կազմը  դեռևս չի հաստատվել խորհրդարանի կողմից, նաև դեռ չի հաստատվել  կառավարության ծրագիրը, հետևաբար, անտրամաբանական եմ համարում նոր կառավարության մասին խոսելը: Երբ այս մարդիկ որոշակի աշխատանք կկատարեն, մենք կտեսնենք կատարվածի արդյունքները, դրանից հետո միայն կարելի է հստակ գնահատական տալ: Իսկ հիմա նրանք դեռևս հետաքրքիր գաղափարներ են առաջ քաշում, կան նախարարներ, որոնք կոնկրետ  ոլորտներում  նախատեսում են արմատական փոփոխություններ անել, բայց այդ ամենի մասին այսօր գնահատական տալը  դեռ շատ վաղ եմ համարում,  անգամ գտնում եմ, որ կոռեկտ չէ, գոնե պետք է 100 օրն ավարտվի հետո խոսենք:

Իսկ այսօր հնչող բացասական գնահատականների համար, ըստ իս, պատճառ են դարձել հիմնականում  նոր կադրերի երիտասարդ տարիքը,  փորձի պակասը, համապատասխան  կրթություն չունենալը, չնայած դրանք ես համարում եմ երկրորդական հատկանիշներ:

-Իհարկե,  պետք է նախ տեսնել կառավարության աշխատանքը, որից հետո գնահատել,   սակայն նշանակված կադրերից որոշների անցած ուղին հաշվի առնելով, արդեն իսկ հնչեցում են գնահատականներ, թե Փաշինյանի կառավարությունում  չկան վառ անհատականություններ, բարձրագույն որակավորում ունեցողփորձառու մասնագետներ և ազգային արժեքների պահպանման համար  պայքար մղած մտավորականներ:

Ես այդ որակումների հետ համաձայն չեմ հետևյալ առումով. քաղաքական գործունեության տրամաբանությունը չի ելնում այն բանից, որ մարդը պետական պաշտոն զբաղեցնի միայն  այն բանի համար, որ ինքը շատ ազգասեր մտավորական է:  Կա քաղաքական թիմ, որը գլխավորել է այս բողոքական շարժումը և կարողացել է վերցնել իշխանությունը: Բնականաբար, այդ քաղաքական թիմը պետք է կառավարություն  կազմի միայն ելնելով իր քաղաքական պայքարի սկզբունքից: Շատ հնարավոր է, և ես չեմ բացառում, որ կառավարության կազմում ընդգրկված լինեն ակտիվիստներ, որոնք հետո ընդհանրապես տապալեն պետական կառավարման գործը:

Բայց կա նաև մյուս հանգամանքը: Եթե որևէ մեկը, լինելով  շատ հայրենասեր, ազգասեր մտավորական, հայտնի գիտնական ու ճանաչված անձ այս շարժմանը  կողքից է նայել, չի եղել Նիկոլ Փաշինյանի թիմում, չի եղել այս շարժման համակիրը, բնականաբար, նա չի կարող լինել այս կառավարության կազմում: Իհարկե, նաև բացառված չէ, որ այդ մարդը, եթե լիներ կառավարության մեջ ավելի լավ կարող էր կառավարել, քան այն երիտասարդը, որը պարզապես զբաղվել է քաղաքական ակտիվ պայքարով ու հիմա, լինելով  պետական  կառավարման ղեկի մոտ՝ իրեն չի կարող լավ դրսևորել: Եկեք նաև չբացառենք հակառակը, չէ՞ՙՙ որ այս թիմը կարող է նաև լուրջ հաջողություններ գրանցել:

Այնպես որ, պետք է սպասել, այս դիրսկուրսը ես համարում եմ վաղաժամ:

Սփյուռքի երիտասարդ նախարար Մխիթար Հայրապետյանի առաջարկը՝ ստեղծել երկպալատանի խորհրդարանորոնցից մեկում ներկայացված կլինեն միայն սփյուռքի ներկայացուցիչներ, լուրջ քննադատության արժանացավ: Ի՞նչ եք կարծում, Հայաստանին նման համակարգ պե՞տք է:

-Իմ փորձագիտական կարծիքով Հայաստանի նման փոքր պետությունը չի կարող ունենալ 100 հոգուց ավելի խորհրդարան, դա ուղղակի անիմաստ է: Այստեղ, իհարկե, միայն քանակի խնդիրը չէ: Առաջարկը, թե ունենանք պալատ, որոնցից մեկում ներկայացված կլինեն այլ պետության քաղաքացիներ, պետք է լրջորեն քննարկվի, ինչո՞ւ, որովհետև այն կարող է ինստիտուցիոնալ առումով լուրջ բարդություններ առաջացնել: Եթե ուզում ենք, որ այս գաղափարը իրականանա այն տրամաբանության շրջանակում, որ մենք սփյուռք ունեցող ժողովուրդ ենք, ապա բերեմ Իսրայելի օրինակը. հրեաներն աշխարհում 20-25 միլիոն են, սակայն ունեն ընդամենը մեկ պալատանի խորհրդարան, այն դեպքում, երբ Իսրայելի բնակչությունն այսօր գրեթե 8 միլիոն է:

Իհարկե, սփյուռքը մեզ համար շատ կարևոր է ու շատ հարազատ, բայց չմոռանանք, որ սփյուռքի քաղաքացիներն ամեն դեպքում օտար երկրների քաղաքացիներ են, նրանք կարող են նպաստել  Հայաստանի զարգացմանը՝ մեծ ներդրումներ ունենալով, բացի այդ, կան  ոլորտեր, որտեղ, իրոք, սփյուռքի  մասնակցությունը շատ կարևոր է, բայց երբ խոսքը գնում է պետական կառավարման համակարգի՝ օրենսդիր, գործադիր, դատական իշխանությունների կազմմանը, ապա երկրորդ պալատ ունենալը նպատակահարմար չեմ համարում: Այդպես որ գնա, վաղն էլ կարող են առաջարկել, եկեք ՍԴ-ում երեք հոգի ընդգրկենք սփյուռքից, կամ դատախազի  տեղակալներից մեկը,  հետո էլ, թե  փոխվարչապետերից մեկը ևս լինի սփյուռքից:

Կրկնում եմ, մեծ հարգանք ունենալով մեր սփյուռքի հանդեպ,  որպես մասնագետ ես այն կածիքին եմ, որ պետական կառավարման ոլորտում երկպալատանի խորհրդարանի  ստեղծումն այդքան էլ նպատակահարմա չէ: Մյուս կողմից էլ չեմ բացառում, որ  քննարկումների արդյունքում հնարավոր է ծնվի այնպիսի ձևաչափ, որն ընդունելի կարող է լինել և հասարակության, և քաղաքական ուժերի կողմից ու բոլորը կարող են համոզվել, որ դա  անհրաժեշտություն է:

– Ի դեպ, այս գաղափարը որակվեց ՀՀ ինքնաիշխանության դեմ ուղղված ծրագիր,  և անգամ օտարերկրա շահերի սպասարկում: Այս համակարգի ներդրումն իրո՞ք իր մեջ կարող է նման վտանգներ պարունակել:

-Ես նման վտանգ չեմ տեսնում: Ամեն մի առաջարկ, գաղափար պետք չէ նման որակումների արժանացնել: Երիտասարդ նախարարը,  որը մեկ օր առաջ է նշանակվել, ընդամենը կարծիք է հայտնել: Ու պետք չէ դրան մեծ հուզմունքով արձագանքել: Հարցը չի դարձել լայն  քննարկման առարկա, ուրեմն,  նման որակումներ տալը ես ճիշտ չեմ համարում: Մարդն ընդամենը գաղափար է հնչեցրել, բայց այն դեռ պետք է դառնա օրենսդրական եզրակացություն ու  մտնի խորհրդարան, որից հետո կարելի է  խոսել և քննարկել:

Ա. ՍԻՄՈՆՅԱՆ

 

 

 

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել TOP, Լրահոս, Հասարակություն, Հարցազրույցներ, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն