- ԱրմԱր Լուրեր | Armenia News | Հայաստան և Արցախ - http://armarlur.com -

Լեւոն Տեր-Պետրոսյանը, որը սիրում է, ինչպես կասեր Նիկոլը՝ <<մեծ խառնակչություններ>> անել

Հարցնում եք․ ինչո՞ւ առաջին նախագահն անդրադարձավ Վիգեն Սարգսյանի՝ Ղարաբաղի առնչությամբ հնչեցրած մտքերին․

ա/․Անդրադարձավ բավարարար ուշացմամբ
ն/․Նախագահին ոչ հատուկ, ինչպես ինքը կբնորոշեր՝ ոչ կոռեկտ <<նեյրոլինգվիստիկայով>>․․․

Կարծում եմ՝ <<հիմնադիր նախագահին>> հարիր չէ՝ երկրի երբեմնի Պաշտպանության նախարարին մասին տեսակետ հայտնելիս, որակում տալ․․․ <<անգետ>>:
Եթե անգամ պաշտպանության նախարարը սխալ է։
Նախ՝ առաջին նախագահը մանիպուլացնում է Նիկոլ Փաշինյանի ասածը՝․
-Փաշինյանը ոչ մի խոսք չի ասել 1994թ Բուդապեշտյան փաստաթղթի մասին․ վկայակոչել է՝ 92թ․ ինչ-որ անհայտ մանդատ, ըստ ամենայնի նկատի ունենալով Մինսկի խմբի ներգրավման փաստը՝ կոնֆլիկտի կարգավորման գործում․․․


Կարծում եմ՝ մեծագո նախագահի հիշողութունը չի դավաճանում իրեն, եւ վերջինս լավ գիտե, որ նույն Վիգեն Սարգսյանն է եղել տեւական ժամանակ՝ Ղարաբաղյան բանակցությունների, այսպես ասած՝ <<թարգմանիչը>>․․․ բոլոր կարգի հանդիպումների ժամանակ․․․

Ասել է՝ խնդրի ակունքներում է․․․


Եւ բնորոշումներ ու որակումներ տալով նրան․
Լեւոն Տեր-Պետրոսյանը, որը սիրում է, ինչպես կասեր Նիկոլը՝ <<մեծ խառնակչություններ>> անել /կարդացեք՝ Նիկոլ Փաշինյանի իսկապես տաղանդավոր հոդվածների այդ շարքը/։
Զբաղված է նույնով․
ա/․Ծառայություն է մատուցում Ռուսաստանին, այն է՝ <<լայվ>> է մտնում այս փուլում՝ Փաշինյան-Պուտին հանդիպման նախաշեմին՝ միայն իրեն հայտնի նպատակներով․․
բ/․Կողմերի՝ <<պատային>> վիճակում հայտնված Նիկոլի ու Վիգենի նկատմամբ ցուցանում է իր սարկազմը․․․ կարելի է կարծել․ Տեր-Պետրոսյանն այդպես էլ չհաղթահարեց՝ 98-ի իշխանափոխության՝ Ղարաբաղյան իր <<սինդրոմը>>․․․
գ/․Որպես ապագա քաղաքական խաղացող՝ փորձում է այդ ճանապարհով խաղից հանել Վիգենին․․․


Հ․Գ․ Չմոռանաք իր նախավերջին <<խառնակչություն>>-հոդվածը՝ ուղղված Նիկոլին, ուր մոտավորապես ասել էր․ 
-Նիկոլն այլեւս պոտեցիալ չունի, պետք է արագ գնա արտահերթ ընտրությունների․․․

Հ․Գ․ Հասկանալի է, չէ՞՝ ինչու․․․