Գլխավոր » TOP, Ադրբեջան, ԼՂ Հանրապետություն, ԼՂՀ փաստեր, Լրահոս, Վերլուծական, Տարածաշրջան, Քաղաքականություն

Հույս ունեմ, որ Նիկոլ Փաշինյանը չի կիսում Լևոն Տեր Պետորսյանի հանրահայտ մոտեցումներն Արցախյան հիմնախնդրի շուրջ. Վիգեն Սարգսյան

Մայիս 14, 2018թ. 21:58
Վիգեն Սարգսյան

ԱՐՑԱԽԻ ՀԻՄՆԱՀԱՐՑՈՒՄ ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐԸ ՀԱՅՏՆԻ ԵՆ, ՀԱՅՏՆԻ Է ՆԱԵՎ ՄԵՐ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԸ ԴՐԱՆՑ

Լևոն Տեր-Պետրոսյանի մոտեցումները ղարաբաղյան կարգավորման հարցում հայտնի են երկար ժամանակ: Դրանք դարձան իր հրաժարականի և իր գլխավորած ՀԱԿ-ի` 2017թ. խորհրդարանական ընտրություններում բացարձակ տապալման ակնհայտ պատճառ: Անկեղծ հույս ունեմ, որ Նիկոլ Փաշինյանը չի կիսում իր այդ հանրահայտ մոտեցումներն Արցախյան հիմնախնդրի շուրջ:

Կարևորել և կարևորում եմ արտաքին քաղաքական մոտեցումների շուրջ արհեստավարժ թիմ ձևավորելու խնդիրը` անհատական մոտեցումները որպես երկրի կարծիք ներկայացնելը բացառելու նպատակով: Հատկապես այս պարագայում, երբ վարչապետ ընտրված անձը առիթ չի ունեցել լայն հանրային և նեղ մասնագիտական քննարկումներ անցկացնել արտաքին քաղաքականության հարցերի շուրջ իր հայեցակարգային մոտեցումների վերաբերյալ: Հենց դրա մասին եմ, առաջին հերթին, խոսել իմ հարցազրույցում:

Հայաստանի ղեկավարությունը, հատկապես իր բանակցային հայտագիրը ներկայացնելիս, պետք է շեշտադրի այն մոտեցումները, որոնք բխում են Արցախի անվտանգության շահերից և ուժեղացնում են իր բանակցային դիրքերը: Հայաստանի` «պատերազմի կողմ» լինել-չլինելու հանգամանքն առաջ մղելուն զուգահեռ Ադրբեջանը մշտապես փորձում է նաև հակամարտությունը ներկայացնել որպես Հայաստանի և Ադրբեջանի միջև տարածքային վեճ: Դա անելու համար մշտապես խոսում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ղարաբաղյան հակամարտության մասին: Հակամարտությունը Ադրբեջանի և Ղարաբաղի միջև է: Հայաստանը հանդիսանում է բանակցություններում կողմ և հանդիսանում է Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգության երաշխավոր:
Հայաստանը միշտ շեշտադրել է, որ Արցախյան խնդիրը ժողովրդի ինքնորոշման պայքար է, և, վստահ եմ, շարունակելու է հանդես գալ այդ դիրքից:

Հ.Գ. Երբեք չեմ տառապել այն մոլուցքով, որ պետք է ինչ-որ բանի «հայր» համարվեմ, հատկապես` դարերի խորքից եկած մեր Ազգ-բանակ հայեցակարգի: Միշտ ասել եմ այդ մասին իմ հանրային ելույթներում: Պարզապես արել եմ ինչ իմ ուժերի մեջ էր ազգ-բանակ լինելու իրողությունն արդյունավետ քաղաքաականության վերածելու համար: Հպարտ եմ, որ շատ բաներում հաջողել եմ:

ՎԻԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել TOP, Ադրբեջան, ԼՂ Հանրապետություն, ԼՂՀ փաստեր, Լրահոս, Վերլուծական, Տարածաշրջան, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն