Գլխավոր » Լրահոս

Հետաքրքիր գաղափար է, բայց միայն մեկ պայմանով. քաղաքագետ Նարեկ Գալստյանը Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանի առաջարկի մասին

Մայիս 14, 2018թ. 14:32
Նարեկ Գալստյան

 ՀՀ սփյուռքի նորանշանակ նախարար Մխիթար Հայրապետյանն առաջարկում է երկպալատանի խորհրդարան ստեղծել, որոնցից մեկում ներկայացված կլինեն միայն սփյուռքի ներկայացուցիչները։

Քաղաքագետ Նարեկ Գալստյանը դա համարում է հետաքրքիր գաղափար, բայց միաժամանակ ընդգծում, որ դա իրականացնելու համար կան հետևյալ  պայմանները.

1․ Այդ երկրորդ պալատն ունենա ոչ թե օրենքներ ընդունելու, այլ օրինագծեր և որոշումների նախագծեր առաջարկելու իրավունք,
2․ Երկրորդ պալատի լիազորությունները տարածվեն գերազանցապես Հայրենիք–Սփյուռք համագործակցության հարցերի (օրինակ՝ հայապահպանությունը Սփյուռքում, Սփյուռքից ներդրումները Հայաստանում) վրա,
3․ Պալատի պատգամավորների՝ Սփյուռքի գաղթօջախների ներկայացուցիչների հայաստանյան գործուղումների ծախսերը և աշխատավարձը հոգան այդ գաղթօջախները (գուցե հետո, երբ Հայաստանը դառնա հարուստ երկիր, իր վրա վերցնի այդ ծախսերի, օրինակ, 10%–ը),
4․ Պալատի ընտրությունները կանցկացվեն Սփյուռքի գաղթօջախների և ՀՀ իշխանությունների միջև համաձայնեցված ընթացակարգով,
5․ Պալատի պատգամավորների ընտրությունները չեն վտանգի գաղթօջախի միասնականությունը, ներքին պառակտումների պատճառ չեն դառնա։

Իսկ եթե սփյուռքահայերը ցանկանում են լիարժեք մասնակցություն ունենալ Հայաստանի հասարակական–քաղաքական կյանքին, ապա նրանք կարող են հրաժարվել իրենց հյուրընկալած երկրի քաղաքացիությունից, ստանալ Հայաստանի քաղաքացիություն, ապա դիմել հյուրընկալող երկրին՝ երկքաղաքացիության համար։ Դառնալով ՀՀ քաղաքացի՝ նրանք կարող են լիիրավ մասնակցել ՀՀ ԱԺ և ՏԻՄ ընտրություններին (ակտիվ և պասիվ ընտրական իրավունքով)։

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն