Գլխավոր » Լրահոս, Հասարակություն

ՙՙ<<Ռոստոմյանն անգամ մեր մարզիկի համար դահուկներ չկարողացավ ապահովել, ուր մնաց նախարարություն ղեկավարի>>՚՚

Մայիս 14, 2018թ. 00:16
Հրաչյա Ռոստոմյան

Նոր կառավարությունում «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը բաժին հասավ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարությունը, այն ղեկավարելու այս կուսակցության անդամ Արթուր Գրիգորյանը, որը նախկինում ղեկավարել է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը: Նա առավել հիշվել է կառավարության շենքի մոտ ցուցարարներից մեկին «բոմժ» անվանելով:

ԲՀԿ-ի միջնորդությամբ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար է նշանակվել Լեւոն Վահրադյանը:

Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախկին նախարար Հրաչյա Ռոստոմյանն էլ կրկին ԲՀԿ-ի «հովանավորչությամբ» նշանակվել է արտակարգի իրավիճակների նախարար: Այս առնչությամբ «Հայ առաջադեմ երիտասարդություն» հ/կ-ի գործադիր տնօրեն Գրիգոր Երիցյանը  ասաց.

    «Ընդհանրապես «Բարգավաճ Հայաստան»-ից սպասել, որ նորմալ նախարար է առաջարկելու՝ միամտություն կլիներ: Իրենք կառավարությունում ունեցել են ոչ կոմպետենտ նախարարներ, սկսած՝ Ռոստոմյանից: Նրա նշանակումն ամենասխալ նշանակումներից մեկն է: Ինչպես կարելի է սպորտի նախարարությունից «թռնել» ԱԻՆ: Նա անգամ դահուկները մեր մարզիկի համար չկարողացավ ապահովել, ուր մնաց նախարարություն ղեկավարել»:

 

 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2018/05/13/956698/

 

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Լրահոս, Հասարակություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն