- ԱրմԱր Լուրեր | Armenia News | Հայաստան և Արցախ - http://armarlur.com -

ՙՙԱռողջապահության նորանշանակ նախարարը հաղորդակցության մշակույթ չունի՚՚

«Հայ առաջադեմ երիտասարդություն» հ/կ-ի գործադիր տնօրեն Գրիգոր Երիցյանը խոսելով Նիկոլ Փաշինյանի՝ նախարարական պաշտոններում կատարած  նշանակումների մասին, ասաց, որ հիասթափեցնող է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի նշանակումը. «Իմ կարծիքով նա իր տեղում չէ: Ինչ-որ մի հիմնարկի ղեկավար նշանակվել է նախարար, որը նախկինում ոլորտի մասին արտահայտել է հակասական կարծիքներ: Օրինակ՝ պատվաստումները, երբ երկու ամսական երեխա էր մահացել, նա գրել էր` «Աստված է պատժել»: Եթե նա այդպես ծայրահեղական է արտահայտվել, չեմ կարծում, որ նախարար նշանակվելով կբացվի: Հաղորդակցության մշակույթ չունի»: