Գլխավոր » Society, Լրահոս, Հասարակություն

Բնապահպանները խիստ մտահոգ են Բնապահպանության նախարարի պաշտոնում Էրիկ Գրիգորյանի նշանակմամբ

Մայիս 13, 2018թ. 23:56
Էրիկ Գրիգորյան

Բնապահպանները խիստ մտահոգ են Բնապահպանության նախարարի պաշտոնում Էրիկ Գրիգորյանի  նշանակմամբ, քանի որ վերջինս հայտնի է որպես հանքարդյունաբերության ջատագով։ Ի դեպ, այս խնդրին անդրադառանալով լրագրող Թեհմինե Ենոքյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է, որ Գրիգորյանը մշտապես իրականացրել է  հանքահեն կազմակերպությունների փիառը։ ՙՙ Բնապահպանության նախարարության աշխատակիցների ամենակարևոր մտահոգությունը Ամուլսարի հանքավայրի շահագործման դադարեցնումն է, իսկ Էրիկը Կարեն Կարապետյանը ամիսներ առաջ հանդիպել էր գնդեվազցիներին և ջերմուկցիներին՝ հավաստիացնելով, որ բոլոր ռիսկերը կառավարելի են: Կան տեսագրություններ՚՚։

«Էկոլոգիական իրավունք» հ/կ-ի ներկայացուցիչ, բնապահպան Արթուր Գրիգորյանը ևս մտահոգ է Գրիգորյանի նշանակմամբ, ու նշել. ՙՙԱնկեղծ ասած՝ չեմ հավատում, որ Էրիկը որոշում կկայացնի չեղարկելու, օրինակ՝ Ամուլսարի հանքավայրի շահագործման թույլտվության հիմք հանդիսացող՝ ՇՄԱԳ պետական փորձաքննական եզրակացությունը, թեեւ դա բացահայտ անօրինական ու անհիմն փաստաթուղթ է՚՚:

 

 

 

 

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Society, Լրահոս, Հասարակություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն