Գլխավոր » TOP, Լրահոս, Հասարակություն, Քաղաքականություն

ՀՀ Կառավարության կազմը սարսափելի հիասթափեցնող է. Ու՞ր են ազգային արժեքների պահպանման համար վերջին տարիներին պայքար մղած մտավորականները. Արմեն Այվազյան

Մայիս 13, 2018թ. 21:08
Արմեն Այվազյան

ՀՀ Կառավարության կազմը սարսափելի հիասթափեցնող է։
Այսպիսի փորձարարական կառավարություն կարող էր իրեն թույլ տալ գուցե Մոնակոն կամ Լիխտենշտայնը, բայց ոչ մշտապես պատերազմական վիճակում գտնվող ու բարդագույն սոցիալ-տնտեսական հիմնախնդիրներ ունեցող մեզ նման մի երկիր։

Ու՞ր են վառ անհատականությունները։ 

Ու՞ր են բարձրագույն որակավորում ունեցող, փորձառու և չկոռումպացված մասնագետները։

Ու՞ր են ազգային արժեքների պահպանման համար վերջին տարիներին պայքար մղած մտավորականները։

Մի՞թե Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմն այդպիսի մարդկանց չեն ճանաչում։ Իսկ եթե չեն ճանաչում՝ շատ ավելի վատ իրենց համար։ 

Իսկ ինչու՞ պետք է հասարակությունը դարձյալ նախարարական աթոռներին տեսնի արդեն վաղուց փտած կուսակցությունների հոգնեցրած ու վարկաբեկված ներկայացուցիչներին։
Կարճ ասած՝ հայ ժողովուրդը սրա համար չէր ոտքի կանգնել։

Այսպիսի կառավարությունը չի կարող վայելել ժողովրդի լայն շրջանների սերն ու վստահությունը։


Իհարկե, մեծ գործ է արվել՝ նեխած համակարգի վերին օղակը մերժվել է ու հեռացվել։ Սակայն սա գործի կեսն էլ չէ։ Պետք է շտապ նոր և ամուր հիմքեր գցել։

ՕՐ ԱՌԱՋ, ՕՐ ԱՌԱՋ, ՕՐ ԱՌԱՋ կառավարությունը իր ենթակայության տակ գտնվող ուժային կառույցների միջոցով պետք է սաստի ու նաև տարանջատվի կազմակերպված հանցագործ այն ուժերից, որոնք առավել խոշոր չափերով կատարել են պետական ու հանրային ունեցվածքի վիթխարի չափերի հասնող թալան, դրան հարակից բազմաթիվ խոշոր հանցագործություններ ու ցայսօր մնացել են անպատիժ։ Ի՞նչ է արվում այդ ուղղությամբ։ Ոչի՛նչ։


Այսպես շարունակելու դեպքում կա՛մ ՀՀԿ-ն է փորձելու վերականգնել իր դիրքերը ու ռևանշ վերցնել, կա՛մ սահմանին կանգնած թշնամին է օգտվելու ՀՀ թեթևաքաշ կառավարության հեղհեղուկությունից ու պուպուշությունից, կա՛մ էլ դարձյալ ազգովի ենք իրավիճակը շտկելու։

ԱՐՄԵՆ ԱՅՎԱԶՅԱՆ

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել TOP, Լրահոս, Հասարակություն, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն