Գլխավոր » Politics, Լրահոս, Քաղաքականություն

Սա նշանակում է, որ ամեն անգամ, երբ մեծամասնության որոշումը ձեռք չտա փոքրամասնության վարչապետին, նա պետք է մարդիկ դուրս բերի փողոց և ճնշում գործադրի. Վիգեն Սարգսյան

Մայիս 10, 2018թ. 13:48
վիգեն Սարգսյան

Ես Հայաստանում տեղի ունեցածը հեղափոխություն չեմ համարում: Այս մասին, այսօր՝ մայիսի 9-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վիգեն Սարգսյանը:

Նրա խոսքով, հեղափոխությունը պետաիրավական համակարգի փոփոխություն է, իսկ մեզ մոտ տեղի է ունեցել իշխանափոխություն, ԱԺ խմբակցություններից մեկի ներկայացուցիչը վարչապետի պաշտոնում փոխարինել է մեկ այլ ներկայացուցչին:

«Այն եզրույթը, որ օգտագործվում է «փոքրամասնության կառավարություն», սխալ է: Փոքրամասնության կառավարություն լինում է, երբ խորհրդարանում ոչ մեկը չունի մեծամասնություն եւ փոքրամասնություններից մեկն իր վրա է վերցնում պատասխանատվությունը: Այն, ինչ ունենք հիմա, անհասկանալի մոդել է, երբ ունենք մեծամասնություն եւ ունենք փոքրամասնություն ներկայացնող վարչապետ, իսկ դա վտանգներով լի է:

Սա նշանակում է, որ ամեն անգամ, երբ մեծամասնության որոշումը ձեռք չտա փոքրամասնության վարչապետին եւ կառավարությանը, նրանք պետք է մարդիկ դուրս բերեն փողոց եւ ճնշում գործադրեն պատգամավորների վրա՝ իրենց կամքին դեմ քվեարկելու: Սա ամեն ինչ է, բացի ժողովրդավարություն լինելուց: Սա վտանգներով լի է, որովհետեւ միշտ գտնվելու է մարդ, որը ավելի շատ մարդկ կարող է փողոց դուրս բերել այլ իրավիճակներում, այլ ժամանակներում»,-հայտարարեց Վիգեն Սարգսյանը:

«Այս դեպքում ավելի լավ է ազնիվ ասել, որ խորհրդարանը չի ներկայացնում ոչինչ եւ հռչակվել դիկտատոր եւ որոշումներ կայացնել հրապարակում, մինչեւ ձեւավորվի նոր խորհրդարան: Այդպիսի փորձ շատ է եղել: Բայց իրավական շղարշով փակել այն, ինչը իրավական հիմնավորում չունի, շատ բարդ է»,-ասաց նա:

Խոսելով տեղի ունեցած իրադաձություններում ՀՀԿ-ի պատասխանատվությունից՝ նախարարի պաշտոնակատարն ասաց. «Մեր թիմի պատասխանատվությունը շատ մեծ է, և պարտավոր էինք անել բաներ, որոնք թույլ չէին տա նման զարգացում: Չենք արել նման բաներ, որի պատճառների մասին կարելի է երկար խոսել: Սրված վիճակներում խրոնիկ հիվանդություններ չեն բուժում, հիմա վիրաբուժական միջամտություն է եղել, պետք է սպասել, որ հանդարտվի, որից հետո բուժել խրոնիկ հիվանդությունները»:

Մեկնաբանելով արձագանքը սահմաններին կուտակումների մասին հայտարարությանը ու մասնավորապես պատգամավոր Սասուն Միքայելյանի պնդմանն այն մասին, որ դա իրականությանը չի համապատասխանում՝ Սարգսյանը հայտնեց, որ դա ծայրաստիճան անպատասխանատու մոտեցում էր։ «Ենթադրել, որ դա կապակցված է ներքաղաքական գործընթացների հետ, նշանակում է անհարգալից վերաբերմունք դրսեւորել սահմաններին կանգնած զինվորների հանդեպ»,- ասել է Սարգսյանը, հավելելով, որ իրավիճակը պարզաբանելու նպատակով ոչ մի զանգ չի ստացել ոչ Սասուն Միքայելյանից, ոչ Նիկոլ Փաշինյանից ։ «Իրավիճակը հենց այնպիսին է, ինչպիսին մենք ենք հայտնել՝ նկատվել են կուտակումներ»,- նշեց Սարգսյանը, շեշտելով, որ ԶՈՒ-ը պատրաստ են կատարել իրենց առջեւ դրված առաջադրանքները։

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Politics, Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն