Գլխավոր » Լրահոս, Քաղաքականություն

«Հայոց արծիվներ» հկ նախագահը հրաժարական է տվել ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարարի պաշտոնից, նաև որոշում կայացրել ՀՀԿ-ից դուրս գալու մասին

Մայիս 10, 2018թ. 11:53
Խաչիկ Ասրյան

«Հայոց արծիվներ» հասարակական կազմակերպության նախագահ Խաչիկ Ասրյանը հրաժարական է տվել Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարարի պաշտոնից: Նա հայտնել է նաև Հայաստանի Հանրապետական կուսակցությունից դուրս գալու որոշման մասին: Այս մասին ասվում է նրա կողմից տարածված հայտարարության մեջ:

Ասրյանը տեղեկացրել է նոր կուսակցություն հիմնելու մասին. «Քննության առնելով «Հայոց Արծիվների» Խորհրդի անդամների, բոլոր մասնաճյուղերի ղեկավարների  վերլուծությունները, առաջարկները և  45.117 անդամների անկեղծ ցանկությունը, որոշում ընդունվեց.   15-ամյա գործունեության արդյունքում Հայաստանում 301 մասնաճյուղ հիմնադրած «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական  կազմակերպության ամուր հիմքի վրա ստեղծել նոր` «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցությունը»:

Նա հայտնել է, որ բոլոր հարցերի պատասխանները կհնչեն «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան»  կուսակցության առաջիկայում կայանալիք հիմնադիր համագումարում:

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն