Գլխավոր » Society, Լրահոս, Հասարակություն

Տա Աստված, որ Նիկոլ Փաշինյանի հետ կապված իմ և այլոց բոլոր մտահոգությունները, որոնք եղել ու պահպանվում են, փարատվեն

Մայիս 8, 2018թ. 15:41
Արթուր

Շնորհավորում եմ Նիկոլ Փաշինյանին Հայաստանի Հանրապետության վարչապետ ընտրվելու կապակցությամբ, մաղթում հաջողություններ հայությանը համախմբելու, Հայաստանը բոլորիս հայտնի վիճակից հանելու և հզորացնելու գործում: Մաղթում եմ նաև ճիշտ դասեր քաղել ՀՀ նախորդ ղեկավարների սխալներից և հայոց պատմությունից ընդհանրապես:
Կոչ եմ անում անհապաղ հանդես գալ հրապարակային հայտարարությամբ և իր բոլոր համակիրներից ու հետևորդներից պահանջել դադարեցնել սոցիալական ցանցերում և այլ հարթակներում ատելության ու թշնամության արտահայտումը բոլոր նրանց նկատմամբ, ովքեր քննադատում են իրեն: Ատելությունն ու թշնամությունը մեզ ոչ թե դեպի տաճար են տանելու, այլ կործանում, դրանք հակասում են ազգային միասնության հայտարարված նպատակին, դրանցով ուղեկցված հեղափոխությունը, որը դեռ պետք է շարունակվի կյանքի տարբեր ոլորտներում, չի կարող լինել սիրո և բարության:

Հուսանք, որ այն, ինչ Նիկոլ Փաշինյանն ասում էր ՀՀ Ազգային ժողովի ամբիոնից Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների, Հայաստան-ՀԱՊԿ, Հայաստան-ԵԱՏՄ հարաբերությունների, Հայաստանի ազգային անվտանգության հրամայականի և այլնի վերաբերյալ, իսկապես անկեղծ են:

Հուսանք, որ Նիկոլ Փաշինյանը կարդարացնի հայ ժողովրդի հույսերը: Տա Աստված, որ նրա հետ կապված իմ և այլոց բոլոր մտահոգությունները, որոնք եղել ու պահպանվում են, փարատվեն նրա ու նրա քաղաքական թիմի ոչ միայն խոսքերով, այլև գործերով:

Այդ մտահոգությունները հիմնականում պայմանավորված են Հայաստանի աշխարհաքաղաքական կողմնորոշման հնարավոր փոփոխությամբ, որը, իմ խորին համոզմամբ, կործանարար կլինի Արցախի և Հայաստանի համար:
Այդ մտահոգությունները հիմնականում պայմանավորված են մեր ազգային ավանդական արժեհամակարգի դեմ Եվրամիության պահանջած ոտնձգություններն առաջիկայում կատարելու վտանգով: Մասնավորապես նկատի ունեմ սեռական փոքրամասնությունների, այլասերվածների նկատմամբ խտրականությունն անխտիր բոլոր ոլորտներում օրենսդրորեն վերացնելու Եվրամիության պայմանը կամ պահանջը կատարելը, ինչը կնշանակի սոդոմգոմորյան մեղքի ճանապարհն ընտրածներին տալ նաև այլասերվածության քարոզչությամբ հրապարակայնորեն հանդես գալու, միմյանց հետ ամուսնությունները քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններում գրանցելու, երեխաներ որդեգրելու ու նրանց դաստիարակելու, դպրոցներում դասավանդելու և մատաղ սերնդի դաստիարակությամբ զբաղվելու, այլասերվածների շքերթներ կազմակերպելու (այդ թվում նաև` հեղափոխության էպիկենտրոն դարձած հայոց մայրաքաղաքի Հանրապետության Հրապարակում) իրավունքներ:
Այդ մտահոգությունները հիմնականում պայմանավորված են նաև Հայաստանում վերահսկողությունից դուրս գործող գործող քայքայիչ և ամբողջատիրական աղանդներին տրված առանց այն էլ լայն իրավունքներն ընդլայնելու վտանգով, որը նույնպես Արևմուտքի հայտնի ուժերի պահանջներից է:
Առավել քան վստահ եմ, որ վերը նշվածները չեն հայ ժողովրդի ուզածը, հայ ժողովուրդը միանշանակ դեմ է այդ ամենին, և չափազանց քչերը կմասնակցեին հեղափոխությանը, եթե իմանային, որ վերը նշվածները դառնալու են իրականություն: Կրկնում եմ` տա Աստված, որ չդառնան, նշված մտահոգությունների հարցում ես, իմ ընկեները և ուրիշներ սխալված լինենք:

Եթե ՀՀ նորընտիր վարչապետը գնա վերոնշյալ խոտոր, վտանգավոր ու կործանարար ճանապարհով, ազգովի պետք է ելնենք նրա դեմ, իսկ եթե ընթանա` առաջնորդվելով մեր ազգային ավանդական արժեհամակարգի դեմ Արևմուտքի հայտնի ուժերի պահանջները չկատարելու, Հայաստան-Ռուսաստան, ՀԱՊԿ, ԵԱՏՄ հարաբերությունները, Հայաստանի և Արցախի ազգային անվտանգությունը և բուն գոյությունը չվտանգելու հրամայականներով, ապա բոլորս, մեր ուժերի կարելիության սահմաններում, միասնաբար պետք է աջակցենք նրան: Բայց դա, ընդգծում եմ, հայտնի կդառնա ոչ թե առաջիկա կարճ ժամանակահատվածում, այլ միայն ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններից հետո…
Ժողովրդի հոգում հույս է արթնացել, տա Աստված, որ նրանք, ինչպես Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի իշխանության գալու պարագայում եղավ, չհիասթափվեն:
Նիկոլ Փաշինյանին հիմա շատերն են խորհուրդներ տալիս, չգիտեմ ինչպես է նա վերաբերվում դրանց, համարո՞ւմ է, որ ինքը խորհուրդների կարիք ունի, թե ոչ:

Այնուամենայնիվ, քանի որ չգիտեմ այդ հարցի պատասխանը, այժմ դեռ ընդամենը երեք խորհուրդ կտամ.
1. Պարոն վարչապետ, զգուշացեք կադրային սխալ քաղաքականությունից, ինչը ՀՀ ղեկավարի պաշտոնում Ձեր բոլոր նախորդների ձախողման գլխավոր պատճառներից մեկը եղավ:
2. Ձեզանից հեռու վանեք բոլոր նրանց, ովքեր Ձեզ քծնում են, լսեք բոլոր քննադատողներին, թե հետո ինչպես կվարվեք, Ձեր գործն է:
3. Ժողովրդի հետ հաճախակի, անմիջական և չբեմականացված կապ պահպանեք, նաև հրապարակայնորեն լսեք մարդկանց հարցերը, բողոքները, առաջարկները, պատասխանեք և արձագանքեք դրանց:
Աստված մեզ բոլորիս պահապան և օգնական:

ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

8.05 2018

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Society, Լրահոս, Հասարակություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն