Գլխավոր » TOP, Զինված ուժեր, Լրահոս, Վերլուծական

Շուշին` հաղթանակը ոգու

Մայիս 9, 2018թ. 13:28
Շուշին

1992թ. մայիսին ազատագրվեց Արցախի սիրտը` Շուշին:
Սբ Ղազանչեցոց եկեղեցում նորից խունկ ծխաց, եւ կարոտած քաղաքում նորից հնչեց հայերենը, որն այս անգամ իր հնչումներով ահարկու էր, առնական ու վառոդաբույր… Այս անգամ, թերեւս առաջին անգամ ձիգ դարեր ի վեր, հայերենը հաստատվեց համազարկով, ճարճատեց գնդացիրներից ու դարձավ փոքր-ինչ խանձված:
Այդպիսին է հաղթանակի լեզուն:
21 տարի առաջ տեղի ունեցավ այն, ինչի մասին կարողացել ենք միայն երազել. մենք մեր բաժինը պատմության կաթսայից հանեցինք երկաթե շերեփով եւ այնպես հանեցինք, որ կաթսային խոնարհված ճակատներին ուռուցք մնաց:
Շուշիի ազատագրման նշանակությունն ու կարեւորությունը մենք դեռ լիովին չենք գիտակցել: Ոչ մեր մեղքով: Այն պատմական հսկայական տարողություն եւ արժեք ունի, որն ամբողջովին գիտակցելու համար անցած ժամանակահատվածը երեւի քիչ է:
Բայց դա բավարար տեւողություն է վերջնականապես հասկանալու համար, որ ուժի մեն-միակ ճշմարտությունը ճանաչող աշխարհում ոչինչ են նվաղկոտ ձայնն ու աղերսագիր պարզած ձեռքը:
Ոչինչ են, քանզի բացարձակ ճշմարտության բնական թվացող ընկալում գոյություն չունի: Եվ որպեսզի ողնաշարդ չծռվի, ու քաղաքակրթության պատմուճանի տակ զարկերակդ չկտրվի, պիտի կարողանաս պարտադրել քո ճշմարտությունը: Մանավանդ որ այն բացարձակ է:
Շուշին ոգու հավաստումն է, հայ ոգու պոռթկման հզոր դրսեւորում, որով եւ իսկապես սկսվեց ազգային ազատագրական պայքարի հաղթական փուլը: Շուշիում կոփվեց Հայաստան-Արցախ միասնական հայրենիքն այլեւս ընդմիշտ անբաժան ունենալու կամքը, ապացուցվեցին մի երեւույթի ու ժողովրդի կարելիությունն ու կարողությունը, որոնցից առաջինը եղել է երազ, իսկ երկրորդի չգոյությունը` պատրանք:
Անցած տարիների գերխիտ տարողությունը ցրեց երկուսն էլ: Երազն էր պատրանք, ու կարողությունն էր իրական: Սեփական ձեռքերով կառուցած տունը կանչում էր, եւ այդ տանը տիրացած վաչկատունի ներկայությունը տանտիրոջ համար արգելք լինել չէր կարող:
Շուշին, Խոջալուն, Լաչինը ոչ միայն հայության` աքցանի մեջ առնված ու խեղդամահ արվող մի հատվածի` անելանելիությունից ծնված հաղթանակներ էին, այլեւ գոյության իրական խորհուրդն ըմբռնած ժողովրդի` իր ազգային արժանապատվությունն ու իրավունքը ոչ մեկի ողորմածությանը չհանձնելու վճռականություն:
Միակ ճշմարիտ միջոցը, որով կանգուն է հայրենիքը:
Այդ միակ միջոցի գիտակցման տարեդարձն է այսօր, որ պիտի նշենք միասնաբար ու հիշենք, որ երբ հավաքական կամքով, համատեղ ջանքով ենք պաշտպանում մեր տունը, այն մշտապես մերն է լինելու:
Իսկ եթե երկմտենք, ականջալուր լինենք այլաթոք կոկորդների ու կասկածենք մեր ուժին, Բերձորով պիտի գնանք Շուշի եւ շնչենք հաղթանակը ոգու: Այն այլեւս գրանցվել է Շուշիում` որպես հավերժ քաղաքացի: Նա մեզ է նայելու շուշիաբնակ երեխաների աչքերով, երեխաների, որոնք վազվզում են իրենց քաղաքում, իրենց փողոցներում, իրենց բակերում:
1992-ին բախտ վիճակվեց լինել Շուշիում: Անընդհատ անձրեւ էր, որ երկնային կամքով ցեխի միջից լվանում էր վաչկատունների հետքերը: Եվ արդեն հիմնվել էին Խաչատուր Աբովյանի անվան դպրոց, «Արամ Մանուկյան» վարժարան, որի դասամատյանները ուղղակի ցնցող էին: Նման բան կարող էր լինել միայն Շուշիում:
Գիտեք` մատյաններում նշվում է երեխայի ծնողի աշխատանքի վայրը: Վարժարանի դասարանների 10-15 աշակերտների 8-12-ի ծնողների որպես աշխատավայր գրված էր` Ազատամարտիկ: Այո, ազատամարտիկ էին աշխատում, որ հնարավոր լիներ հրատարակել Լեռնային Ղարաբաղի աշխարհագրության դասագիրքը, որ լույս տեսավ 92-ին: Ծնողները թիզ-թիզ ազատագրում էին հայրենիքը, գծում նոր աշխարհագրություն, իսկ երեխաները յուրացնում էին այդ նոր աշխարհագրությունը: Եվ քարտեզի չափաբաժանման հիմքում ոչ թե գիտական տեսությունն էր, այլ արյան հիշողություն ունեցող հայ մարդը, մարտիկը:
Այդպես սկսվեց Շուշիի մերօրյա պատմությունը, սկսվեց ազատագրական մի արյունալի ճակատամարտով, որ կոչվում էր «Հարսանիք լեռներում»:
Այս օրը հիշում են նաեւ նվիրատվությամբ պետություն ստացած հարեւան երկրում` որպես հայերի կողմից ադրբեջանական «Շուշա» քաղաքի «օկուպացման» օր: Մամուլն էլ հեղեղված է «պատմական արդարության» վերականգնման կոչերով: Այսինքն, խաշնարածները ցանկանում են վերադառնալ քաղաքակիրթ Շուշի եւ նորից գարշահոտությամբ լցնել սրբազան բերդաքաղաքը:
Նորություն չէ, բայց հիմա սա է դարձել պատրանք: Ու մնալու է պատրանք, քանի որ 21 տարի առաջ գրվեց հայոց պատմության ամենապանծալի էջերից մեկը, որը հետ շրջելն անհնարին է:
Շուշին Հայաստանի 15 նահանգներից մեկի` Արցախի հինավուրց բերդաքաղաքն է, վարչական, հոգեւոր, մշակութային եւ կրթական կենտրոնը: Իսկ 19-րդ դարում միջնադարյան Շուշի ամրոցը հարավային Կովկասի կարեւորագույն արհեստագործական, առեւտրական, մշակութային, կրթական կենտրոնն էր: Քաղաքում գործել են ուսումնարան, տպարան, թատրոն, լույս են տեսել երկու տասնյակ պարբերականներ:
Նշված իրողություններից որեւէ մեկը որեւէ առնչություն չունի ադրբեջանական ցեղատեսակի վարքուբարքի հետ, որովհետեւ Շուշին գոյություն է ունեցել այն ժամանակ, երբ Երկիր մոլորակի վրա քայլող ադրբեջանցի չի եղել:
Այսինքն՝ մենք տանն ենք:

ԱՎԻԿ ՄԱՐՈՒԹՅԱՆ

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել TOP, Զինված ուժեր, Լրահոս, Վերլուծական բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն