Գլխավոր » Լրահոս

Աշխարհահռչակ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը կժամանի Հայաստան

Մայիս 6, 2018թ. 15:49
Սերժ Թանկյան

Վաղը`մայիսի 7-ին, երեկոյան 20.00-ին աշխարհահռչակ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը կժամանի Հայաստան: Օդանավակայանում նրան կդիմավորի «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:

Իր ֆեյսբուքյան էջում այս մասին հայտարարեց  Փաշինյանը, միաժամանակ տեղեկացնելով, որ ինքը  Սերժ Թանկյանին կդիմավորի  օդանավակայանում, ապա միասին կմեկնեն Հանրապետության հրապարակ, որտեղ էլ ժամը  21.00-ին հանրահավաք տեղի կունենա:

Փաշինյանը նաև կոչ արեց մարդկանց` դիմավորել Սերժ Թանկյանին:

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն