Գլխավոր » Society, TOP, Լրահոս, Քաղաքականություն

Գործարարներ չպետք է լինեն ո՛չ օրենսդիրում, ո՛չ գործադիրում

Մայիս 4, 2018թ. 16:33
Կարեն Քոչարյան, Արմեն Բադալյան

«Գործարարները միշտ սովորություն են ունեցել Հայաստանում լինել իշխող քաղաքական ուժի կողքին»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը՝ վերլուծելով հարցը, թե արդյո՞ք կհաջողվի Նիկոլ Փաշինյանին այնպես անել, որ խորհրդարանում գործարարներ չլինեն:

«Ապագա խորհրդարանում գործարար ոչ մի ուժից չպետք է լինի, որովհետև գաղտնիք չէ, որ գործարարներն ուղղակի փողով գնում են տեղերը, և դա միայն ՀՀԿ-ում չէ: ԲՀԿ-ն էլ այս տեսակետից այնքան էլ ազնիվ չէ մյուսների նկատմամբ: Այնտեղ էլ գումար էր պտտվում»,- ասել է քաղտեխնոլոգը:

Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանն էլ այն կարծիքի է, որ. «Գործարարները ոչ միայն Հայաստանում, շատ երկրներում, սովոր են դնել ձվերը տարբեր զամբյուղներում: Իհարկե, միշտ ձգտելու են ունենալ ազդեցություն: Այստեղ էլ դա հնարավոր չի լինելու վերացնել, բայց գոնե վերացնել այն, որ իրենց դեմքով, առավել ևս ոչ հաճելի դեմքով, չպետք է լինեն և առավել ևս, ոչ այդքան կրթված դեմքերով ներկա լինեն Աժ-ում և մեր երեխաների համար իրենք օրենք մշակեն»,- ասել է Կարեն Քոչարյանը՝ կոչ անելով, որպեսզի գործադիր իշխանությունում ևս գործարար չլինի:

«Դա ավելի վտանգավոր է: Եթե պառլամենտում իրենք փորձում են իրենց անձեռնմխելիությունը պահպանել, ապա գործադիրում լծակներն օգտագործում են զուտ իրենց բիզնեսը ծաղկեցնելու համար: Սա Նիկոլ Փաշինյանի ղեկավարած իշխանության առաջին խնդիրն է լինելու»,- հավելել է քաղտեխնոլոգը:

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Society, TOP, Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն