Գլխավոր » NKR, ԼՂ Հանրապետություն, Լրահոս

Սահմանում իրավիճակը լիովին գտնվում է մեր ուժերի վերահսկողության ներքո. ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն

Մայիս 3, 2018թ. 16:48
Բակո Սահակյան, Լևոն Մնացականյան

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, Պաշտպանության նախարար, ՊԲ  հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լեւոն  Մնացականյանի ուղեկցությամբ, այսօր՝ մայիսի 3-ին, այցելել է բանակային առաջնագիծ, տեղում ծանոթացել օպերատիվ-մարտավարական իրավիճակին, հակառակորդի հավանական ոտնձգությունները կանխելու ուղղությամբ իրականացված ու շարունակվող աշխատանքներին:

Արցախի նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ ինչպես նախագահին զեկուցել ու հավաստիացրել են զինվորականները, իրավիճակը լիովին գտնվում է մեր ուժերի վերահսկողության ներքո եւ արկածախնդրության դիմելու պարագայում հակառակորդը հերթական անգամ առիթ կունենա համոզվելու իր ծրագրերի անհեռանկարային լինելու հարցում:

Շրջայցի ավարտին Արցախի Հանրապետության նախագահը խնդիրներ է առաջադրել ներկաներին եւ նշել, որ այսուհետ եւս ծառայությունը առաջնագծում պետք է կազմակերպել առկա իրողություններն ու հավանական զարգացումները հաշվի առնելով:

ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել NKR, ԼՂ Հանրապետություն, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն